Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Մարուքյան, մի սրտնեղեք, իմ ոչ մի նախագիծ չի անցնում». Գեւորգ Պետրոսյանը՝ ԼՀԿ ղեկավարին

Դեկտեմբեր 03,2019 12:13

«Համ ուրախ եմ, համ տխուր: Ուրախ եմ, որ նախորդ անգամ դեմ էինք արտահայտվում, որովհետեւ ԱԱԾ խնդիրները որքան ավելանում են, իսկ դա փաստ է, այնքան պարտավոր ենք դիմակայել: Երբեք այն կարծիքին չեմ եղել, թե կապ չունի՝ ո՞վ է ԱԱԾ տնօրենը: Իհարկե կապ ունի: Մարդը պետք է պրոֆեսիոնալ լինի իր գործում, եւ այդ սկզբունքը օրենքով է ամրագրված: Բայց զարմանում եմ՝ առաջին ընթերցումից հետո այդ ի՞նչ պատահեց: Փոխնախարարը հիմնավորում էր, որ կարեւոր է դրսից մարդ բերելն այդ պաշտոնին, իսկ հիմա ի՞նչ պատահեց»,-ԱԺ ամբիոնից այսօր «Լուսավոր Հայաստանի» օրինագծի վերաբերյալ այսպիսի դիրքորոշում հայտնեց ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Հիշեցնենք՝ ԱԱԾ եւ ոստիկանապետի պաշտոններում համակարգի մարդ չհանդիսացող անձի նշանակելու մասին ԼՀԿ օրինագծին այսօր դեմ էին արտահայտվել հանձնաժողովն ու Արդարադատության փոխնախարարը:

Գեւորգ Պետրոսյանը դիմեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանին. «Պարոն Մարուքյան, մի սրտնեղեք, իմ ոչ մի նախագիծ չի անցնում, թող այս անգամ էլ ձերը չանցնի…իսկ եթե լուրջ, անկախ քաղաքական հայացքներից՝ մենք պետք է լուրջ վերաբերվենք ազգային անվտանգության խնդիրներին: ՀՀ-ն կանգնած է շատ մարտահրավերների առաջ: Այս խնդիրներն անտեսելու իրավունք չունենք: Համակարգը պետք է ղեկավարի մարդ, որը տիրապետում է ոլորտին: Կարծում եմ՝ սա չպետք է վիճելի լինի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031