Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ նախարարի, Լապշինի՝ Երեւանը աշխարհի ամենաաղտոտված տասը քաղաքներից մեկն է հայտարարությունը ապատեղեկատվություն է. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 03,2019 11:47

Հայտնի բլոգեր եւ ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը ուշագրավ հայտարարություն է արել Հայաստանի էկոլոգիական վիճակի մասին։ Բայց զարմանալին այն է, որ Լապշինի հայտարարության համար պատասխանատու գերատեսչություններից մեկը՝ Առողջապահության նախարարությունը, լռում է։ Այսպես, ըստ Լապշինի՝ Հայաստանում օնկոլոգիական եւ սիրտ-անոթային հիվանդությունները շատ տարածված են էկոլոգիական վատ վիճակի պատճառով, իսկ երկրի իշխանությունները ոչինչ չեն անում, որպեսզի գոնե ինչ-որ կերպ փոխեն իրավիճակը։

Ի դեպ, այդ մասին է խոսում պաշտոնական վիճակագրությունը, իհարկե պատճառների մասին պաշտոնական որեւէ տեղեկություն չկա։ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ Հայաստանում գրանցված մահվան դեպքերի մեծ մասի հիմնական պատճառը արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են։ Օրինակ, Հայաստանում այս տարվա 9 ամիսների ընթացքում սրտանոթային հիվանդություններից մահացել է 10 հազար 346 մարդ։ Պաշտոնապես այս տարվա 9 ամիսների ընթացքում քաղցկեղից մահացել է 4085 մարդ, իսկ նախորդ տարի՝ 3894։ Մասնագետները դժվարանում եմ պատասխանել՝ ինչու են օնկոլոգիական հիվանդությունները գնալով «երիտասարդանում»։ Նրանց պնդմամբ՝ ե՛ւ սթրեսը, ե՛ւ շրջակա միջավայրը, ե՛ւ սննդակարգը համատեղ ազդեցություն են ունենում նշված երկու հիվանդությունների աճի վրա։

Բայց Լապշինը, Հայաստանում ապրելով 4 ամիս, զգացել է, որ այնքան էլ առողջ չէ «Բայց շատ վատ էկոլոգիայի պատճառով ինձ վատ էի զգում։ Այդքան հաճախ երբեք չեմ հիվանդացել տարբեր մանր-մունր հիվանդություններով, ինչպես Երեւանում»։

Բլոգերի մտահոգությունների հետքերով «Ժողովուրդ» օրաթերթը ե՛ւ Շրջակա միջավայրի, ե՛ւ Առողջապահության նախարարություններից փորձեց մեկնաբանություն ստանալ:

Միայն նրանցից շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն է արձագանքել՝ նշելով, որ Լապշինի՝ Երեւանը աշխարհի ամենաաղտոտված տասը քաղաքներից մեկն է հայտարարությունը ապատեղեկատվություն է։ «Դեռ ավելին, ոչ միայն մենք վատագույն տասնյակի մեջ չենք, այլ շատ պարամետրերով լավագույն ցուցանիշներն ունենք»։ Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այս խնդրով գրավոր դիմել է նաեւ Երեւանի քաղաքապետարան։ Արձագանք չկա։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031