Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անի Խաչատրյան. «Չեմ տեսնում հրաժարականի պահանջի անհրաժեշտություն, տեսնում եմ խոստովանության անհրաժեշտություն». «Հրապարակ»

Դեկտեմբեր 03,2019 11:37

Ուշագրավ է, որ «Լույսի» անդամներ Անի Խաչատրյանը, Թեհմինա Վարդանյանը («Հանրապետություն» կուսակցության անդամ են) կռիվ են տալիս, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը գոնե հայտարարություններով չի աջակցում, ավելին՝ սատարում է իշխանություններին, որի կարկառուն դեմքերից է կոռուպցիոն գործարքների մեջ իրենց կողմից մեղադրվող Հայկ Մարությանը։

Անի Խաչատրյանից փորձեցինք ճշտել իրենց կուսակցության դիրքորոշումը։ «Մենք թունդ ընդդիմադիր ենք կոնկրետ հարցերի շուրջ։ Եթե հիշում եք՝ «Սանիթեքի» թեմայով «Իմ քայլը» ավագանու անդամներից շատ ես եմ պաշտպանել Հայկ Մարությանին, ու եթե անհրաժեշտություն լինի որեւէ հարցում, ես նորից պատրաստ եմ պաշտպանել, բայց այստեղ կոնկրետ հարցի շուրջ է մեր ընդդիմանալը, մեր պարտականությունն է։ Մենք պարտավոր ենք խնդիրները բարձրաձայնել։ Թե՛ կուսակցության, թե՛ մեր քաղաքական օրակարգում չկա հրաժարականի պահանջ, չկա քաղաքական ենթատեքստ, մեր գործունեությունը զուտ աշխատանքային է, որը նաեւ կուսակցությունը տեսնում է: Մեզ չեն ասում՝ մի արեք»,- ասաց նա։

– Իսկ ինչո՞ւ չեք պահանջում Մարությանի հրաժարականը։

– Այս ամենի շարունակությունը պետք է քննվի, պետք է հասկանալ՝ ինչ ենթատեքստեր ուներ, ինչու էր այս ամենը թաքցվում, եւ նոր հասկանալ, թե ինչ ընթացք կլինի։ Չեմ տեսնում հրաժարականի պահանջի անհրաժեշտություն, տեսնում եմ խոստովանության անհրաժեշտություն։ Խոստովանեն, ասեն, որ, այո՛, տվել ենք շինթույլտվություններ, այո՛, մենք ստացել ենք նվերներ այսինչ մարդկանցից, ինչի՞ համար են թաքցրել։ «Իմ քայլը» ավագանու անդամներն ասում են՝ հաջորդ օրը ասվել է, բայց հաջորդ օրը բարձրաձայնվել է այն աղմուկից հետո, որը մենք ենք բարձրաձայնել։ Էնտեղ մանիպուլյացիաներ են գնում, թե մենք դեմ ենք Սամվել Ալեքսանյանի նվերներին, մյուսին։ Մենք ողջունում ենք բարեգործությունները, բայց ուզում ենք հայրենիքին տված նվերների համար հանրությունը շնորհակալություն հայտնի, ոչ թե մի քանի հոգի, պետք է այդ ամեն ինչը թափանցիկ լիներ։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031