Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Սահակյան. «Լեւոն Տեր-Պետրոսյանը, ըստ սահմանման, չի կարող լինել չարիք». «Հրապարակ»

Դեկտեմբեր 03,2019 11:11

Իշխանությունը պատրաստվում է անդրադառնալ 1991-ից տեղի ունեցած բոլոր ընտրական գործընթացներում մարդու իրավունքների զանգվածային խախտումներին։ Հատված ՀՀ ԳԽ առաջին փոխնախագահ (1992-95) եւ ԱԺ փոխխոսնակ (1995- 98) Արա Սահակյանի հարցազրույցից:

– Նիկոլ Փաշինյանը, խոսելով 95-ից կեղծված ընտրությունների մասին, Լեւոն Տեր-Պետրոսյանին անվանեց չարիք։ Սա սկզբունքայի՞ն մոտեցում է։

– Ցանկացած իշխանություն փորձում է ամրապնդել իր դիրքերը մրցակիցներին մեկուսացնելու, վարկաբեկելու միջոցով նույնպես։

– Բայց ինչո՞ւ մրցակից, նախկին գաղափարակից, պայքարակից…

– Խոսքն ասվել է իշխանության դիրքերից՝ իշխանությունը պահպանելու մտադրությամբ։ Եվ, ինչպես հաճախ է լինում, այս դեպքում էլ անհաջող, անընդունելի ձեւակերպում է արվել։ Չեմ ընդունում նման ձեւակերպումը՝ անկախ որեւէ մեկնաբանությունից կամ սրբագրումից։ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ըստ սահմանման, չի կարող լինել չարիք։

– Ի՞նչ իմաստով չի կարող լինել։

– Ես գիտեմ իրեն, իր գործունեությունը։  Ի տարբերություն ավանդական ու նաեւ նորօրյա գործիչների, Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նրա թիմի քաղաքական գործունեությունը տվել է շոշափելի դրական արդյունքներ։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031