Գրեթե ամեն օր կառավարությունը հաղորդում է լավատեսական լուրեր, որոնք կոչված են մեզ դրական լիցքեր հաղորդել: Տնտեսության այսինչ բնագավառում այսքան տոկոսով աճ է գրանցվել, արտագաղթը նվազել է այսքան տոկոսով, միջազգային այսինչ վարկանիշում մենք առաջ ենք գնացել այսքան կետով, վարչապետը նոր արտադրամասեր է բացում, որոնք կապահովեն այսքան աշխատատեղեր: Ի դեպ, այդ լուրերի շարքում նշվում էր հետեւյալը. երբ ամբողջ աշխարհում գնաճ է գրանցվում, մեզանում արձանագրվել է գնանկում՝ դա, ըստ տնտեսագետների, այնքան էլ լավ լուր չէ:
Բայց այստեղ ես մտադիր չեմ վիճարկել եւ մեկնաբանել այդ թվերը՝ դրական բաներ իսկապես տեղի են ունենում, լինում են նաեւ զուտ քարոզչական հայտարարություններ: Բայց ես վստահ եմ, որ Հայաստանում ժողովրդական հիմնական զանգվածի վերաբերմունքն իշխանության հանդեպ ամենեւին էլ պայմանավորված չէ այդ ճիշտ կամ սխալ թվերով:
Ժողովուրդը սիրում է ներկայիս իշխանությանը ու հատկապես, իհարկե, Նիկոլ Փաշինյանին: Եվ այդ սերն ամենեւին պայմանավորված չէ տնտեսական ցուցանիշներով, միջազգային վարկանիշներով եւ ժապավեն կտրելով: Ժողովուրդը սիրում է Փաշինյանին, որովհետեւ նա կարողացավ հեղափոխություն իրականացնել:
Իհարկե, կան հանգամանքներ, որոնք կարող են այդ սերը սասանել.
Կարդացեք նաև
1/ Ներկայիս իշխանության հանդուրժողական վերաբերմունքը սեռական փոքրամասնությունների հանդեպ (որն, ի դեպ, ես ամբողջությամբ կիսում եմ):
2/ Հայոց լեզվի՝ բուհերում դասավանդման խնդիրը (դրան անդրադարձել եմ):
3/ Ամուլսարը աշխատեցնելու հարցը (հասկանալով, որ դա զգայուն խնդիր է, իշխանությունը գնում է ձգձգումների ճանապարհով):
4/ Բանակից 10 միլիոն դրամի դիմաց ազատելու նախագիծը (բարեկամաբար խորհուրդ կտայի չընդունել այդ նախագիծը՝ այն առաջացնում է իրենց երեխաներին առաջնագիծ ուղարկած սովորական մարդկանց զայրույթը):
5/ Բժշկական պարտադիր ապահովագրության նախագիծը , որը կարող է առաջացնել «պարտադիր կուտակայինի» նման կրքեր:
Բայց եթե անգամ այս բոլոր խնդիրները լուծվեն ոչ ժողովրդահաճո ճանապարհով, դա կարող է միայն սասանել, բայց ո՛չ «վերացնել» իշխանության հանդեպ սերը: Ժողովրդի համար, մեծ հաշվով, գոյություն ունի մեկ չափանիշ՝ «թալանչի է – թալանչի չէ»: Այդ բաժանումը, իհարկե, առանձնապես կապ չունի զուտ իրավական բնորոշումների հետ, ավելի շուտ՝ բնազդային, զգացմունքային ոլորտից է: Սակայն նման բնազդները ժողովրդի (ցանկացա՛ծ ժողովրդի) համար ավելի կարեւոր են, քան բոլոր տեսակի բանական փաստարկներն ու հակափաստարկները:
Ահա այդ տեսանկյունից նախորդ իշխանությունները ժողովրդի կողմից ընկալվում են որպես «թալանչի», իսկ ներկաները՝ որպես «ոչ թալանչի»: Բայց ընկալումները կարող են փոխվել, եթե այսօրվա իշխանավորներն առիթներ տան: Լավ կլիներ, որ նման առիթներ չլինեն, որովհետեւ իմ անկեղծ ցանկությունն է, որ այս իշխանությունները մնան մինչեւ 2023 թվականը: Թե ինչու՝ դրա մասին վաղվա հոդվածում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հակառակ այս հիմնական տարբերութիւններուն,ժողովուրդին պէտք է երբեմն յիշեցնել – առանց շատ աղմկելու- թէ որքան հեռուներէն եկան և հրաշքով ուրտեղերը հասան ՛՛Թաւշեայ Յեղաշրջումի ՛՛ գործիչները… ՛՛ամենահպարտ քաղաքացին՛՛ ալ
In potenza միտում ունի մոռնալու կամ յուսալքուելու -ես այսպէս կը բացատրեմ ինծի ծանօթ կարգ մը ՛՛ համակիրներու՛՛
արտագաղթը այս վերջին ամիսներուն, որքան ալ անտրամաբանական թուի ։
Հայաստանի մէջ, կամ ընդհանրապէս՝ Հայութեան մէջ, այն տեսակի «յեղափոխութիւն»ը որ տեղի ունեցաւ անցեալ գարնան, դատապարտուած է անխուսափելի ձախողութեան:
Որովհետեւ, լրիւ ժողովուրդին արդէն քանակը միայն նկատի առնելով, պարզ է թէ յեղափոխականները չեն կրնար միայն իրենք իրենց իրականացնել իրենց աժան խօսքերն ու անծայրածիր խոստումները, դրա համար անհրաժեշտ կարիքը ունին բազմաթիւ այլ ուժերի մասնակցութեան: Սակայն երբ որ բռնի ուժով (որ չի նշանակեր անպայման կրակով կամ արիւնով) իրենց կամքը պարտադրած են միւս ուժերին, անկարելի է որ վերջիններս աջակցին իրենց. այլ ընդհակառակն, ամէն ջանք պիտի թափեն որ իրենք ձախողին: Յանուն «երկրի գերագոյն շահերին»՝ ստացուած վիրաւորանքը հանդուրժել, կուլ տալ, դատարկաբանութիւն է, իսկական այլընտրանք մը չէ: Ոչ թէ երկիրը, այլ ուզէ աշխա՛րհը թող կործանուի, տուեալ յեղափոխութեան առջեւ հարկադրաբար տեղի տուած, խայտառակուած, նուաստացում կրած ուժերը՝ մինչեւ իրենց վերջին շունչը, անդադար ու անխոնջ կերպով, բոլոր մակարդակների վրայ, պիտի գործեն այդ ուղիով իշխանութեան տիրացած անձերուն դէմ: (Եւ դեռ չենք խօսում յետ-յեղափոխական աւելորդ կռուազանութեան, գոռոզութեան, կոշտ ու կոպիտութեան, դեռ աւելի պառակտում գրգռող խօսքերի եւ արարքների մասին, այդ փուլում մինչդեռ արդէն լրիւ յաղթական խմբակին կողմէ…)
Դաւաճանութիւն-մաւաճանութիւն, պարապ խօսքեր են: Հայաստանի բնիկները իրենց անհամբերութեան պակասի, դիմացկոտութեան սպառումի զոհը գացին, պարզապէս:
Եւ այո, պէտք է որ այս հանգրուանը անպայման շարունակուի մինչեւ 2023: Այդ ձեւով, այս անգամ գոնէ՝ թերեւս լաւ դաս կը լինի: Եւ այդ կը հանդիսանայ միակ նշանակալից օգուտը այդ յեղափոխութեան:
https://haytougchamlian.blog/
https://www.facebook.com/Blog-H-368796210632940