Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման։ Պատասխան Վինոգրադովին». Շահեն Հարությունյանը ներկել է Գրիբոյեդովի արձանը

Դեկտեմբեր 02,2019 22:15

Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է.

«Քիչ առաջ կարմիրով ներկել եմ Ռուսական կայսրության դեսպան, գրող Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան Նժդեհի հուշատախտակի ներկմանը»։

Մանրամասների մասին նա պատմել է ֆեյսբուքյան եթերում։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վարչապետի խոսնակը դատապարտել է կատարվածը՝ նշելով, որ վանդալիզմի դրսևորումները տեղ պետք է չունենան մեր հասարակությունում։ Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու դեպքին։

«Դատապարտում ենք տեղի ունեցածը։ Վանդալիզմի նման դրսևորումները տեղ չպետք է ունենան մեր հասարակությունում։ Ոստիկանությունը իրականացնում է հետաքննություն, արդյունքների մասին առաջիկայում հանրությունը կտեղեկացվի»,- ընդգծեց Վլադիմիր Կարապետյանը։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Շահէն պապի արժանի թոռն է, Շահէնը։

    Հիմա պատկերացնում եմ, թէ Հայաստանի ստրուկ ու վասալ, ծպտեալ ու բացայայտ 5-րդ շարասիւնը ոնց է խառնուել իրար։

    Արձան ներկելն իմ ոճը չէ, բայց երբ դիմացինդ այն աստիճան վայրենի է, որ ՕՐԷՆՍԴԻՐ մարմնի պատգամաւորն է անպատիժ պղծում Նժդեհի յուշատախտակը, ուրեմն մենք էլ ենք ՃԻՇՏ արել։
    Ընդամէնը արձան է. կը լուանան, կ’անցնի, բայց ուղերձը յստակ է։
    Ու այդ ռուս գրողի անձը չարժէ քննարկման նիւթ սարքել, ինչքան էլ որ ‘հայամէտ’ մարդ է եղել։ Սա ուղերձ է ընդդէմ կայսերապաշտութեան, ընդդէմ այն բանի, որ մարդամէկի կառավարութիւնն այդքան ԴՈՒԽ չունեցաւ ծպտուն հանելու։

    Յ.Գ. Այդ նոյն մարդամէկը հիմա հաւանաբար դասագիրքը վերցրած химия է ուսումնասիրում։

    ԴՈՒԽՈՎ վարչապետ, ոստիկանները Շահէնին եթէ անհանգստացնեն, դու բազմապատիկ աւելի խնդիրներ ես ունենալու։ Սա լաւ յիշիր։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031