Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հիշեցնում էին Խաչատուր Սուքիասյանին, թե ինչպիսի ջերմ, հպարտ, երջանիկ ժպիտով էր նա դիմավորում Սերժ Սարգսյանին «Ռոսսիա մոլի» բացման ժամանակ». Աշոտյան

Դեկտեմբեր 02,2019 21:44

Գործարար, «Սիլ» կոնցեռնի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանն այսօր հայտարարել էր՝ «Սերժ Սարգսյանը շատ վատ ղեկավար է եղել, Սերժ Սարգսյանն ամեն ինչ արել է իրա, իրա փեսայի, իրա չգիտեմ ում համար…Ինքը շատ վատ ղեկավար է եղել, ասեմ, թե ինչու, ինքը շատ վատ ընկեր է, որովհետև երբ երկիրը կառուցվում էր՝ Հայաստանի Հանրապետությունը, ինքը երբ որ Ղարաբաղից եկավ, ես իրան հիշում եմ։ Ինքն իր բոլոր հին ընկերներին մոռացավ, մինչև անգամ իրենից հետո ինքն ումից ընդունեց նախագահությունը, նրան էլ մոռացավ։ Հետո, էտ խաբելը շատ վատ բան է էս երկրում։ Եթե առաջին դեմքի մակարդակով մարդը կարա սուտ խոսի, կործանված է և՛ էտ մարդը, և՛ էն միջավայրը, որտեղ ինքն ապրում է»:

Այս առնչությամբ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, արձագանքելով Սուքիասյանի քննադատությանը՝ ասաց. «Կարող եմ ցավով արձանագրել, որ ՀՀ-ում առկա է բարոյականության տոտալ անկում, եւ խնդիրը միայն Խաչատուր Սուքիասյանի հայտարարությունների մեջ չի, այլ նաեւ Անվտանգության խորհրդի քարտուղարի: Թե ինչպիսին է Սերժ Սարգսյանը՝ որպես, կփաստեն նրա ընկերները, այդ թվում՝ մարտական, որոնց հաճույքն ունենալը ոչ բոլորն ունեն իրենց կյանքում: Կարծում եմ, այսօրվա քաղաքական իրականությունն ապացուցում է, որ իր բոլոր թերություններով հանդերձ համեմատելու եզր անգամ չկա այսօրվա պետական իշխանությունը զավթած մարդու հետ, ով, ի դեպ, երկար տարիներ սնվել է Խաչատուր Սուքիասյանի բարոյական, քաղաքական եւ գուցե ոչ միայն աջակցությամբ:

Բայց պարոն Սուքիասյանի հայտարարությունը ուրիշ բան է ապացուցում: Եթե հիշում եք, իր այս հայտարարությունից հետո բազում լուսանկարներ զետեղվեցին համացանցում, հայ հասարակությունը հիշեցնում էր Խաչատուր Սուքիասյանին, թե ինչպիսի ջերմ, հպարտ, երջանիկ ժպիտով էր նա դիմավորում Սերժ Սարգսյանին «Ռոսսիա մոլի» բացման ժամանակ: Այստեղից կարեւոր հետեւություն՝ այդքանից հետո Խաչատուր Սուքիասյանի նման հայտարարությունները վկայում են մեկ բանի մասին՝ որպես ՀՀ երրորդ նախագահ՝ Սերժ Սարգսյանը շատ լավ մարդ է եղել, գուցե չափից ավելի լավ մարդ է եղել այդ բոլոր ներքաղաքական անցուդարձի մեջ: Մնացածը, կարծում եմ, ժամանակը ամեն մեկին իր տեղը կդնի եւ այդ ժամանակը հեռու չէ»:

Հարցին՝ տեղեկություններ կան, որ Խաչատուր Սուքիասյանը պաշտոն է ուզել Սերժ Սարգսյանից, որը չի ստացել, գուցե սա՞ է պատճառը իր նման քննադատության, Աշոտյանը պատասխանեց, որ իր տեղեկություններով Սուքիասյանը լավ հարաբերություններ է ունեցել նախկին իշխանության բազում ներկայացուցիչների, այդ թվում՝ իր հետ, բայց ո՛չ ինքը, ո՛չ Սերժ Սարգսյանը թույլ չեն տա իրենց անձնական զրույցի մանրամասներ բացել. «Ես տեղյակ չեմ այդ զրույցից, բայց անգամ, եթե տեղյակ լինեի, չէի բացահայտի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031