Նոյեմբերի վերջին սոցցանցերում տեղեկություններ են տարածվում, որ Արցախի ուղղությամբ հակառակորդի կրակից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Հաշիմով Սեբուհի Սաթարխան օղլուն (Həşimov Səbuhi Səttarxan oğlu), իսկ հետո Ադրբեջանի ՊՆ-ն հերքում է մարտական կորուստ ունենալու փաստը:
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունում նշվում է, որ առաջնագծում նման անուն ազգանունով զինծառայողի մահվան մասին լուրերն ապատեղեկատվություն են, և, իրենք առաջնագծում կորուստ չեն ունեցել: Նկատենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն իրականում հերքում է միայն առաջնագծում զոհվելու մասին հատվածը, և այլ մանրամասներ չի հաղորդում, թե ինչ է եղել այդ զինծառայողի հետ, կամ ընդհանրապես նա ինչ կարգավիճակում է:
Հաշիմովի ընկերոջ հետ կապ է հաստատում ադրբեջանական «Վեթենուղրունդա» լրատվակայքը, ով պատմում է, որ Հաշիմովին հուղարկավորել են ծննդավայր Ջալիլաբադի շրջանում՝ նոյեմբերի 29-ին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: