Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, ով ևս հայտարարել է Արցախի նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին, չի հրավիրվել երեկ կայացած՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Բակո Սահակյանի հանդիպմանը Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրած գործիչների հետ։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։
«Չի հրավիրվել։ Նման մոտեցման պատճառն այն է, որ այս տարվա մայիսին 20-ին ունեցած իր ելույթի համատեքստում Հայաստանի վարչապետի համար կարևոր է, որ Արցախի սիրելի հայրենակիցներն իմանան, որ վարչապետն ու նրան սատարող, աջակցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Բալասանյանի վերջին ամիսներին ծավալած գործունեությունը Հայաստանի և Արցախի ազգային անվտանգության տեսակետից համարում են քայքայիչ», – հայտարարեց Վլադիմիր Կարապետյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: