Սույն թվականի դեկտեմբերի 2-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` e-draft.am-ում, տեղադրվել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ՝ մշակված Շրջակա միջավայրի նախարարության կողմից։
Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իր անհանգստությունն է հայտնում ՏԱ մասին օրենքում հապճեպ, առանց մասնագիտական կազմակերպությունների ու ոլորտի փորձագետների կարծիքը լսելու փոփոխություններ անելու այս նախաձեռնության կապակցությամբ։
2003 թ.-ին ընդունված «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը համալիր, ամբողջական և համակարգված բարեփոխումների կարիք ունի՝ հիմնված օրենքի 16 տարիների իրավակիրառ առաջավոր ու օրինակելի փորձի վրա։
Կոչ ենք անում Շրջակա միջավայրի նախարարությանը անհապաղ հրաժարվել այս նախաձեռնությունից, ՏԱ օրենքը փոփոխելու գործընթացին ցուցաբերել պատասխանատու և համակարգային մոտեցում, իսկ որևէ փոփոխություն առաջարկելուց առաջ խորհրդակցել ոլորտում տասնամյակների փորձառություն ունեցող հասարակական կառույցների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ: Առանց բաց և թափանցիկ քննարկումների օրենքի նախագծեր ստեղծելը, առանձին կողմերի պատեհապաշտությամբ առաջնորդվելը խաթարում է ՔՀԿ-պետություն համագործակցության մեխանիզմներն ու թուլացնում պետության նկատմամբ հանրության վստահությունը:
Կարդացեք նաև
Ինֆորմացիայի ազատության կենտրոն