Լրահոս
Օրվա լրահոսը

«Խիստ նշանակալի են էսկալացիայի ռիսկերի նվազեցմանը միտված քայլերը». ՀՀ ԱԳ նախարար

Դեկտեմբեր 02,2019 17:51

«Մենք մեկ միասնական փաթեթ ունենք, որում կան խնդրի կարգավորմանն առնչվող հարցեր: Կան նաեւ կարեւոր հարցեր, որոնք վերաբերում են այն միջավայրին, որում տեղի է ունենում խաղաղ կարգավորման գործընթացը: Բոլոր հարցերը նշանակալի են ամբողջության մեջ»,-դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի իր պաշտոնակցի՝ Էլմար Մամեդյարովի հետ սպասվելիք հանդիպման օրակարգին անդրադառնալով՝ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

https://www.facebook.com/aravot.am/videos/756846424742176/

Նա հիշեցրեց, որ հայկական կողմի դիրքորոշումը եւ գերակայությունները հայտնի են. «ԼՂ անվտանգություն եւ ստատուս: Մենք շարունակելու ենք մշակել այն մոտեցումները, որոնք միտված կլինեն մեր գերակա հարցերի արտահայտմանը: Խիստ նշանակություն ենք տալիս այն մեխանիզմներին եւ միջոցառումներին, որոնք միտված են էսկալացիայի ռիսկերի նվազմանը: Զինադադարի ռեժիմը պետք է ամրապնդվի: Արցախյան հակամարտության համատեքստում հայկական կողմը հավատարիմ է խաղաղ կարգավորմանը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031