Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցապ նախարարությունն անհիմն դադարեցրել է քաղաքացու կենսաթոշակի իրավունքը և պահանջել պետբյուջե վերադարձնել ավել վճարված գումարը. ԱԻՊ գրասենյակ

Դեկտեմբեր 02,2019 17:34

Իրավաբանական օգնության խնդրանքով ԱԻՊ գրասենյակը էր դիմել նախկին ավիատեխնիկ Խ.Շ․-ն՝ տեղեկացնելով, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը անհիմն կերպով դադարեցրել է իր երկարամյա կենսաթոշակի իրավունքը և պահանջել պետական բյուջե վերադարձնել ավել վճարված կենսաթոշակի գումարը, որը կազմում էր 604 580 ՀՀ դրամ:

Մեր գրասենյակի իրավաբանական թիմի կողմից վերադասության կարգով բողոք է ներկայացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ինչին ի պատասխան նախարարությունից մեր վստահորդին տեղեկացրել են, որ 604 580 ՀՀ դրամ գումարը իր կողմից չպետք է վերադարձվի պետական բյուջե:

Մեր գրասենյակը շարունակում է դատական կարգով պայքարել մեր վստահորդ Խ.Շ․-ի երկարամյա ծառայության կենսաթոշակը վերականգնելու համար:

Աշխատանքային իրավունքների
պաշտպանության գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031