Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մարությանը պատճառ չունի Դավիթ Խաժակյանի`ուղիղ եթերում բանավեճի առաջարկը մերժելու. Էդմոն Մարուքյան

Դեկտեմբեր 02,2019 16:40

 Երևանի քաղաքապետարանի՝ կոռուպցիոն ռիսկերով շինթույլտվություն տալու առնչությամբ ԱԺ քննիչ հանձնաժողով կազմելու համար ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությունն ուժի մեջ է: Այսօր խորհրդարանում խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դիմելու են նաեւ ԲՀԿ-ին:

Հանձնաժողով ստեղծելու համար անհրաժեշտ է 37 ստորագրություն:

Հիշեցնենք, օրերս Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում էր տեղեկացրել էր Երևանի քաղաքապետարանի հետ կապված կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու գործընթաց սկսելու մասին:  «ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնում է 2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում՝ գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծման գործընթաց»,– գրել էր նա։

Էդմոն Մարուքյանը գտնում է, որ Երևանի քաղաքապետը պատճառ չունի չընդունելու ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի հրավերը՝ ուղիղ եթերում բանավիճելու. «Իրենք ասում են, թե ճիշտ են, որևէ կոռուպցիա չկա, հիմա այդ ամենը կարելի է քաղաքակիրթ ու ժողովրդավարական մշակույթին հարիր բանավեճի վերածել: Այդ բանավեճում ով չկարողանա իր խոսքերն ապացուցել, նա էլ կհամարվի պարտված»:

Էդմոն Մարուքյանը տարակուսած է` ինչպե՞ս է, որ քաղաքապետարանին նվերներ են տվել այն անձինք, ովքեր քաղաքի հետ կապված գործ են ունեցել եւ չկա որևէ երրորդ անձ, որը նվեր է տվել ու տարածք կամ շինթույլտվություն չի ստացել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031