Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջին արձագանքը պետք է գա Թուրքիայից». ԱԳ նախարարը՝ ՀՀ-ի դեմ հարձակման թուրքական պլանի մասին

Դեկտեմբեր 02,2019 16:20

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցի ընթացքում այսօր Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց. «Վերջերս հրապարակվեցին փաստաթղթեր, ըստ որոնց՝ Թուրքիան ծրագրել է օդային հարվածներ հասցնել Հայաստանին: Հայկական դիվանագիտական գերատեսչությունն ինչպիսի՞ մեկնաբանություն ունի սրա վերաբերյալ: Նկատենք, որ թուրքական իշխանական մամուլը ոչ թե հերքել է այդ փաստաթղթերի գոյությունը, այլ դրանք հրապարակող՝ գյուլենական շարժման-անդամ լրագրողներին հայտարարել դավաճաններ»:

https://www.facebook.com/aravot.am/videos/756846424742176/

Զոհրաբ Մնացականյանը նախ շեշտեց. «Չեմ կարող հաստատել կամ հերքել այդ հրապարակման իսկությունը: Եթե նման պնդում կա, թուրքական կողմն առաջին հերթին պետք է հայտարարություն անի: Կարիք չունեմ ասելու, որ հարցը լուրջ մտահոգություն է պարունակում: Բայց կրկնեմ, որ առաջին արձագանքը պետք է գա Թուրքիայից»:

Զոհրաբ Մնացականյանը կրկին ընդգծեց, որ հրապարակման փաստաթղթերի արժանահավատության վերաբերյալ որեւէ բան ասել չի կարող, բայց Թուրքիայի կողմից շարունակվող շրջափակումը ՀՀ-ի հանդեպ, հարաբերություններ հաստատելու քայլի բացակայությունը, ռազմական-քաղաքական աջակցությունն Ադրբեջանին Արցախի հարցում արտահայտում են անվտանգային սպառնալիք ՀՀ-ի համար:

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031