Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուր Սուքիասյանը Սերժ Սարգսյանին. «Մեծ-մեծ խոսում էր, թող հիշի իրեն 90-ականների սկզբին»

Դեկտեմբեր 02,2019 16:12

«Բջնի գործարանը խլվել է անօրինական ճանապարհով, եւ այդ գործարանը պետք է վերադարձվի, իրավական ճանապարհով չեն վերցրել, այլ ամբողջը կեղծ փաստաթղթերով, հիմա դրանով զբաղվում են փաստաբանները»,-այսօր այս մասին լրագրողների հետ զրուցում ասաց գործարար Խաչատուր Սուքիասյանը՝ Աբովյանում «Էյ Դի Էլ Դայմոնդս» ադամանդագործական ընկերության նոր արտադրամասի բացման արարողությունից առաջ։

Սուքիասյանն ասաց, որ մեկ տարուց ավելի է՝ գործընթացը շարունակվում է, իր տեղեկություններով՝ գործարանի նախկին աշխատակիցները հարցաքննվել են։

Գործարարի վստահեցմամբ ՝ նախկին իշխանությունների օրոք տարիներ շարունակ գործարարներին թույլ չեն տվել աշխատել։

Խաչատուր Սուքիասյանի խոսքերով՝ մեկ տարի առաջ տեղի ունեցած հեղափոխությունից հետո հնարավոր դարձավ հավասար պայմաններ ստեղծել. «Նախկինում, մինչեւ 1998 թվականն այնպիսի քաղաքական համակարգ է եղել, որն ունեցել է դրական ցանկություններ, բայց նաեւ թույլ է տվել բավականին մեծ սխալներ։ Այդ մեծ սխալներից հետո, երբ որ քաղաքական համակարգը փոխվել է, լրիվ ուրիշ ճանապարհով է գնացել Հայաստանի քաղաքական համակարգը։ 2018 թվականի հեղափոխությունից հետո նոր հնարավոր դարձավ հասկանալ, որ նորից հնարավոր է, որ քաղաքական համակարգ լինի, հավասար պայմաններ լինեն, օրենքը գործի, իրավական ճանապարհով բոլոր գործողությունները լինեն։ Ոչ մի ուժ, թաղային հեղինակություն, կամ ինչ-որ մեկը, որ ասում էր՝ ես սրան կպատժեմ որպես պաշտոնյա, ես հիմա կոչ եմ անում էդ պաշտոնյաները, որոնք ժամանակին․․․ մինչեւ անգամ 3-րդ նախագահն, որը մեծ-մեծ խոսում էր, թող էսօր մի բան ինքը կարողանա անի, ու ինքը թող հիշի իրեն 90-ականների սկզբին։ Էս ամեն ինչը պետք չի մոռանալ»։

Ապա Սուքիասյանը հիշեցրեց «Սիրիուս» գործարանը, նշելով՝ ինքն այնտեղ 14 տարի աշխատել է. «Ես զրուցել եմ 3-րդ նախագահի հետ, ասել եմ՝ ձեր գյուղի տղան թալանում է, քանդում է, գնացե՛ք, նայեք։ 100 հազար քառակուսի մետրանոց գործարանը քանդել են, մարմարի պատերը քանդել տարել են, հաստոցները չէր կարում քանդեր, «կռանով» է պոկել ու տարել»։

Գործարարը նաեւ ասաց՝ վերջերս ընդունել է ադամանդագործությամբ զբաղվող գործարարների, որոնք պատմել են՝ նախկինում Հայաստանում ցանկացել են բիզնես անել, որ պետական դուռը թակել են, բոլորն ուզել են փայ մտնել։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարում՝ 2016 թվականին Սերժ Սարգսյանը «Ռոսիա Մոլ» կենտրոնի բացմանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031