Ֆուտբոլի Իտալիայի «A» սերիայի 14-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվել էր «Վերոնային» եւ առաջին խաղակեսից հետո հաղթում էր 2:1 հաշվով: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որ վնասվածքից նոր-նոր է սկսել ապաքինվել եւ «Ռոմայի» գլխավոր մարզչի խոսքով դեռ պատրաստ չէ խաղադաշտում 90 րոպե անցկացնել, փոխարինման մտավ հանդիպման 67-րդ րոպեին:
«Վերոնան» հարազատ հարկի տակ ամեն գնով ձգտում էր գոնե վերականգնել հավասարակշռությունը: Դա նրանց կարող էր հաջողվել խաղի վերջնամասում, եթե Հենրիխ Մխիթարյանը ավելացված ժամանակում 92-րդ րոպեին, երրորդ գոլը չխփեր եւ վերջ չդներ նրանց հույսերին:
«Ռոման» վաստակել է 28 միավոր եւ մրցաշարային աղյուսակում բարձրացել 4-րդ հորիզոնական:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ