Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Մեկ ամսում չես կարող զինվոր պատրաստել․ Վազգեն Սիսլյանը՝ Հայկ Սարգսյանի օրինագծի մասին. Ա1+

Դեկտեմբեր 02,2019 16:04

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանը նախագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է, որ այն քաղաքացիները, որոնք 2 տարի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափել են և արտագաղթել, հնարավորություն կունենան վերադառնալ Հայաստան, բյուջե կվճարեն 10 մլն ՀՀ դրամ, որից հետո կծառայեն մեկ ամիս՝ արագացված ընթացակարգով:

Արցախյան ազատամարտի մասնակից, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի «Վան» գործողության մասնակից Վազգեն Սիսլյանի համոզմամբ՝ այս օրինագիծը չի ընդունվի, և  այն հակասում է բանակի կառուցվածքին, ծրագրին։

«10 միլիոն դրամը մարդկանց համար խաղալիք չէ, մեկ ամիս ծառայելը։ Դա ծիծաղալու բան է բառի բուն իմաստով», – շեշտեց նա։

ՀԱՀԳԲ մարտիկը համաձայն է Գևորգյանի հետ, որ պետությունն ինքը պետք է բանակի վիճակը լավացնի, որ երիտասարդը գա ծառայելու, իսկ արտերկրից եկածների համար առաջարկում է, որ պետությունը պայմաններ ստեղծի․ օրինակ՝ 1 տարի ծառայություն և որոշակի գումարի վճարում (տուգանքի տեսքով, նվիրատվության տեսքով և այլն)։

«Մեկ ամիսը խաղուպար է։ Մեկ ամսում չես կարող զինվոր պարապել, չես կարող պատրաստել»,- նշեց նա՝ հավելելով, որ զինվորին պատրաստելու համար նվազագույնը 6 ամիս է հարկավոր։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031