Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է. ՌԴ ԱԳՆ

Դեկտեմբեր 02,2019 15:20

Ռուսաստանը շարունակում է ակտիվ դերակատարություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջնորդական ջանքերում: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ մեկնաբանության մեջ, որը տարածվել է արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Ադրբեջան կատարվելիք այցի նախօրեին:

Ռուսաստանի արտգործնախարարը պաշտոնական այցով Ադրբեջանում կլինի դեկտեմբերի 2-3-ին:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին աջակցելը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում է և գտնվում է Ռուսաստանի նախագահի ուշադրության կենտրոնում: Ելնում ենք նրանից, որ հակամարտությունը կարող է լուծվել բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով, կողմերի միջև երկխոսության ճանապարհով: Հետագայում էլ կնպաստենք հասնելու կարգավորման՝ ինչպես ԼՂ կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակով, այնպես էլ ազգային մակարդակով՝ հաշվի առնելով մեր սերտ բարեկամությունը Ադրբեջանի և Հայաստանի հետ»,- ասվում է մեկնաբանության մեջ:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031