Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ապշած եմ, որ էդ գիտելիքներով մարդը նախարար է աշխատում՝ քաղաքական իմաստով». Մարուքյանը՝ Արսեն Թորոսյանի մասին

Դեկտեմբեր 02,2019 15:15

Այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով առողջապահության նախարարի նախաձեռնած համապարփակ ապահովագրական ծրագրին, ասաց. «Ես իմ կարծիքն ասել եմ, որ դա եւս 6 տոկոս բեռ է աշխատող մարդկանց վրա եւ չարդարացված: Առողջապահության նախարարը ուզում է երեւալ՝ որպես ամենաշատ ռեֆորմ առաջարկող նախարար, բայց դա չի նշանակում, որ ամեն առաջարկ լավ առաջարկ է եւ ընդունելի: Ինքը մի բան էր գրել, որ ընդդիմություն եմ ուզում, այսինքն, եթե ինքը մտածում է, որ ընդդիմությունը նախագծեր դակող ուժն է, ապա շատ խորը թյուրըմբռնում ունի: Ես ապշած եմ, որ էդ գիտելիքներով մարդը նախարար է աշխատում՝ քաղաքական իմաստով»:

Խոսելով պարգեւավճարների մասին՝ Մարուքյանն ասաց, որ իրենք չեն դժգոհում, որ պարգեւատրում են ստանում, իրենք քննադատում են, որ 30 տոկոսով կառավարության անդամների մի մասի աշխատավարձը բարձրացնում են՝ առանց ԱԺ-ի: Նա ասաց, որ եթե հիմա իր օգնականը դուրս գար աշխատանքից, դրսում կարող է 700 հազար դրամ աշխատավարձ ստանար, բայց նվիրված է, ցածր աշխատավարձով նախընտրում է օգնական լինել. «Արդյոք դա արդա՞ր է, մասնավոր սեկտորում մրցունակ կադր է, հետեւաբար ԱԺ-ի դերը բարձրացնելու մասին, որ խոսում են ամենուր, դա նաեւ աշխատակազմին է վերաբերվու, փորձագետներին, խորհրդարանի ռեսուրսներին: Երկիրը խորհրդարանական է դարձել, բայց ամբողջ ռեսուրսը շարունակում է կենտրոնացած մնալ գործադիր իշխանությունում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Հ. Գ. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Պարզվում է ընդդիմադիր խմբակցություններից մեկն էլ է դեմ առողջության համապարփակ ապահովագրությանը։ Ավելին, պարզվում է կա՛մ իրենք են տրվել երեկ նշածս մանիպուլյացիաներին, կա՛մ էլ հենց իրենք են մանիպուլացնում։ Ու այլ կարևոր բան ամբողջ համակարգի մեջ, քան հարկատեսակի ներդրումն է, չեն տեսնում։ Ուրախ եմ, որ դեմ եք, դրանով շատ հստակ հաղորդագրություն եք տալիս ձեր ընտրողներին, որ չեք ուզում Հայաստանում կայացած առողջապահություն ունենալու, որի ծառայություններից օգտվելը աղետալի բեռ չի լինի նրա քաղաքացիների վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031