Լրահոս
Օրվա լրահոսը

Անժելա Թովմասյան. «Փաշինյանը, չարձագանքելով խուլիգանական գործողությանը, նպաստում է դրա շարունակականությանը»

Դեկտեմբեր 02,2019 15:11

Ամիսներ առաջ «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակման դեպքի առթիվ ընթացող նախաքննությունը, ըստ ակումբի նախագահ, լրագրող Անժելա Թովմասյանի եւ նրա շահերի ներկայացուցչի, ձեւական բնույթ է կրում. նրանք անգործության միտումներ են նկատում: «Հայելի» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը Անժելա Թովմասյանը կատարվածը որակեց որպես ոտնձգություն` խուլիգանական գործողություն. «Քննչականում ասում են, թե բավարար փաստեր չունեն, բայց էլ ի՞նչ փաստեր պետք է լինեին, որպեսզի կատարվածը որակեին որպես սպառնալիք, ոտնձգություն եւ խուլիգանություն: Նիկոլ Փաշինյանը, չարձագանքելով այս կամ այն դեպքին եւ խուլիգանական գործողությանը, նպաստում է դրանց շարունակականությանը: Երբ այդ խուժաններն «Օպերայի» հարակից տարածքից հայտարարում են, որ պետք է Արցախի նախագահի գլուխը ջարդեն, հետո հարձակվում Հրանտ Մարգարյանի վրա, հետո թքում փաստաբանի մեքենայի վրա, անշնորհք հայտարարություններով հանդես գալիս…ինչպես ասում է Հակոբ Ավետիքյանը, մեր շատախոս վարչապետը լռում է: Ամեն ինչին արձագանքում է, իսկ խուլիգանական գործողություններին՝ ոչ»:

Անժելա Թովմասյանը նկատեց. «Գոնե մի հարցում վարչապետն ազնիվ է, երբ ասում է, որ «ես ձեզ սիրում եմ»: Նա իսկապես մեզ սիրում է, բայց մի տարբերությամբ: Այս պարագայում նա սիրում է խուլիգանին, որն իր գործողությունների մեջ ավելի ակտիվ է դարձել»:

Թովմասյանի փոխանցմամբ՝ շաբաթ օրը եղել են Քննչական կոմիտեում եւ ծանոթացել գործի ընթացքին:

Անժելա Թովմասյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը ներկայացրեց մանրամասները. «Երկու ամիսը բավարար էր, որ նախաքննությունն ավարտվեր եւ գործն ուղարկվեր դատարան: Բայց պարզվում է, որ նման գործի պարագայում երկու ամիսը բավարար չէ ՔԿ-ին՝ կատարվածին քրեաիրավական գնահատական տալու համար: Բավարար չէ նաեւ խուլիգանության եւ խտրականության դրվագներով մեղադրանք հարուցելու համար: Կատարվածը ոչ միայն լրագրողի աշխատանքի խոչընդոտում էր, այլեւ խուլիգանության եւ խտրականության դրսեւորում: Հարձակում էր եղել ակումբի հանդեպ՝ խուլիգանական արարքի միջոցով, որը հանրորեն վտանգավոր է: Այն հիմքում ունեցել է խտրականություն»:

Փոստանջյանն ասաց, որ ՔԿ-ի գործողությունները ոչ բավարար են գնահատում. «Նրանք անգործության են մատնված: Սա դիտարկում եմ որպես ուղղորդված անգործություն, որովհետեւ գլխավոր դատախազը տեղյակ է մեր բողոքներից, բայց դրանց քննությունն եւ բավարարումը մատնել է անգործության: Գործադիր իշխանությունն, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ուղղորդում է, որպեսզի մեղավորները չպատժվեն»:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանն էլ կարծիք հայտնեց, որ ՀՀ նոր իշխանությունը ԶԼՄ-ների հանդեպ որդեգրել է խտրականության եւ իրեն ոչ հաճելիներին լռեցնելու քաղաքականություն. «Այդ խուլիգանները համոզված են, որ իրենք չեն պատժվելու: Իշխանական պատվեր կա, որ այս գործը ձգձգվի, մինչեւ ամեն ինչ կմոռացվի-կանցնի»:

Մանրամասն՝ տեսանյութում

https://www.facebook.com/aravot.am/videos/745554285960146/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031