Ադրբեջանի խորհրդարանը (Միլի Մեջլիս) դիմել է երկրի նախագահին ինքնալուծարման և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու խնդրանքով, հաղորդում է Trend-ը:
Այսօր տեղի ունեցած լիագումար նիստին խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովան ընթերցել է Միլի մեջլիսի որոշման նախագիծը, որը դրվել էր քվեարկության և ընդունվել 99 կողմ ձայներով:
Համապատասխան նախաձեռնությամբ հանդես էին եկել իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության պատգամավորները: Նրանք դա բացատրել էին Ադրբեջանում իրականացվող բարեփոխումներով, և ընդգծել՝ կարևոր է, որպեսզի այդ բարեփոխումներն ընդգրկեն նաև իշխանության օրենսդիր թևը: Քննարկումներից հետո որոշում էր ընդունվել դիմել նախագահին խորհրդարանը լուծարելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու խնդրանքով:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ