Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում RINArmenia նախագծի շնորհանդեսի ընթացքում Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը փաստեց, որ այս տարի համացանցը նշել իր 30-ամյակը, ինչը նշանակում է, որ այն արդեն հին է եւ ժամանակն է մտածել զարգացնելու մասին: Հավելեց, որ համացանցի մասին վերջինիս հիմնադիր Լուի Պուզենն արդեն սկսել է մտածել RINA (Recursive Inter Network Architecture) ծրագրի շրջանակներում:
Մանրամասն՝ տեսանյութում
Ինչ վերաբերում է RINArmenia ծրագրին, դրա մեկնարկը տրվել էր համացանցի հիմնադիր Լուի Պուզենի, e-Hayt հիմնադրամի նախագահ Ֆիլիպ Պուի եւ RINArmenia -ի գլխավոր տնօրեն Հայկ Մնացականյանի կողմից` Երեւանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի տնտեսական ֆորումի փակման ժամանակ:
Դեսպանն ասաց, որ շատերը Հայաստանում խոսում են հեղափոխության մասին, որը տեխնոլոգիական հեղափոխությունն է, եւ Հայաստանում տեխնոլոգիական հեղափոխության համար Ֆրանսիան Հայաստանի կողքին է:
Կարդացեք նաև
Դեսպան Լաքոտը խոսեց տեխնոլոգիական հեղափոխության մասին կրթության ոլորտում, հավելեց, որ այս համատեքստում Հայաստանում Ֆրանսիական համալսարանում բացվել է Նորագույն տեխնոլոգիաների ֆակուլտետը, իսկ ֆրանսիական դպրոցում ավելի խորացված են անցում մաթեմատիկա առարկան:
Դեսպանության հրավերով՝ հեռահաղորդակցության եւ նոր տեխնոլոգիաների բնագավառում հայ դերակատարները, e-Hayt հայկական զարգացման և հետազոտությունների հիմնադրամն աշխատում են Հայաստանում նոր համացանցը զարգացնելու և ներդնելու «RINArmenia» ծրագրի վրա:
RINArmenia- ի տեխնոլոգիաների գծով տնօրեն Անի Ոսկանյանը եւ e-Hayt հիմնադրամի նախագահ Ֆիլիպ Պուն ներկայացրին ընկերության նպատակը և գործունեությունը, ինչպես նաև RINA տեխնոլոգիայի հայեցակարգը, որը հիմնված է Ջոն Դեյի և Լուի Պուզենի նորարարական աշխատանքների վրա: RINArmenia -ի գլխավոր տնօրեն Հայկ Մնացականյանը խոսեց 2020 թ. գործողությունների ծրագրից:
Ֆիլիպ Պուն ասաց, որ RINA ապագայի համացանցը զարգացնելու համար համապատասխան վայր էր փնտրում, եւ Հայաստան այցելություններից հետո համոզվել է, որ Հայաստանն այն վայրն է, որտեղ կարելի է անհնարինը հնարավոր դարձնել, իսկ հեռահար նպատակը Հայաստանը տեխնոլոգիական կենտրոն դարձնելն է:
Անի Ոսկանյանը փաստեց, որ ավելի քանի 4 մլրդ մարդ օգտվում է համացանցից, իսկ 18 մլրդ սարք միացված է համացանցին, ինչն իր հետ նաեւ խնդիրներ է բերում եւ խոցելի դարձնում անվտանգության առումով: «Մենք համացանցը բնորոշում ենք նորագույն տեխնոլոգիա, մինչդեռ այն հին է եւ չի բավարարում նոր պահանջներին»,-փաստեց նա: Իսկ RINA-ն, ավելի կոնկրետ նոր ցանցային ճարտարապետությունն, այլեւս անխուսափելի է:
Մանրամասն՝ տեսանյութում
Հայկ Մնացականյանն ի թիվս այլնի, հավելեց, որ պատրաստվում են 2020թ կազմակերպել RINA-ի միջազգային կոնֆերանս Հայաստանում` միջազգային փորձագետների ներգրավմամբ, իսկ նպատակն է բարձրացնել Հայաստանի դերակատարությունը տեղական եւ արտասահմանյան շուկաներում որպես տեխնոլոգիապես զարգացած երկիր:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ