Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձում են դիմացինի փաստարկված հայտարարությունները նենգափոխել՝ ցանկանալով կոծկել սեփական սխալները․ Վիտալի Բալասանյանի գրասենյակ

Դեկտեմբեր 01,2019 22:46

Արցախի «Արդարություն» կուսակցության համագումարը խիստ անհանգստացրել, եթե ոչ վախեցրել է «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահին և նրա մամուլի խոսնակին, ամենևին դա զարմանալի չէ, սակայն զարմանալի է, որ փորձում են դիմացինի փաստարկված հայտարարությունները նենգափոխել՝ դրանով ցանկանալով կոծկել, մեղմ ասած, սեփական սխալները:

Պարզվում է՝ չնայած ժողովրդագրության աճը միշտ եղել է նախկին վարչապետի ուշադրության կենտրոնում (որի համար տարեկան ծախսված հսկայական գումարների մասին լավ կլիներ, որ հրապարակեր ինքը), սակայն Արցախի ժողովրդագրական վիճակը շատ հեռու է նույնիսկ բավարար գնահատելուց: Երևի թե մի քանի թվեր կփաստեն այդ իրողությունը՝ Արցախում ծնվածների թիվը 2014 թվականին 2428-ից ոչ հասցեական ծրագրերի արդյունքում 2018 թվականին հասել է 2328-ի:

Նույնաոճ ծրագրերի արդյունքում Շահումյանի և Քաշաթաղի բնակչության թիվը վերջին 4 տարիների ընթացքում ավելացել է ընդամենը 100-ով, այն դեպքում, երբ հիմնական գումարները հենց այս շրջանների վերաբնակեցման համար է իբր թե ծախսվել:

Իսկ մեր հանրապետության բոլոր բազմազավակ ընտանիքներից անձամբ դուք պետք է ներողություն խնդրեք, Արայիկ Հարությունյան, ոչ թե նրանց խնդիրները վերհանելու համար, այլ, որ այդպես էլ չկարողացաք իրականացնել այն ծրագրերը, որոնց համար բյուջեից միլիարդավոր գումարներ մսխեցիք:

ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

https://www.facebook.com/v.balasanyan.grasen/posts/151509686130215

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031