Լրահոս
Օրվա լրահոսը

Տապակած սոխով կարկանդակ

Դեկտեմբեր 01,2019 12:30

Ձմռան ցրտաշունչ օրերին թեթեւ աղցանների փոխարեն ինչ-որ ջերմացնող բան ենք նախընտրում ուտել՝ տաք ապուրներ կամ կարկանդակներ: Տապակած սոխով այս կարկանդակը հեշտ է պատրաստվում եւ իսկապես շատ համեղ է:

Խմորի համար կարող եք վերցնել ինչպես պատրաստի շերտավոր խմոր, այնպես էլ, ինչը շատ ավելի նախընտրելի է, արագ պատրաստել «ծեծած խմոր», որի բաղադրատոմսը այստեղ է:

Անհրաժեշտ մթերքները

Ծեծած կամ շերտավոր խմոր- 200 գրամ

Սոխ-3-4 գլուխ

Բուսական յուղ-4 ճաշի գդալ

Սերուցքային պանիր- 150 գրամ (կարող եք վերցնել տարբեր համեմունքներով պանիրներ, դրանցից շատ կան երեւանյան սուպերմարկետներում)

Աղ, սեւ եւ կարմիր պղպեղ, չորացրած ուրց կամ ծիթրոն կամ հազրեվարդ- ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Խմորը բացել, պատառաքաղով ծակծկել, դնել ջեռոցի թավայի հակառակ, հարթ կողմի վրա: Վրան դնել որեւէ ծանրություն, օրինակ՝ այլ թավա կամ կափարիչ, եւ դնել 200-220 աստիճան տաքացրած ջեռոցը 10 րոպեով, ապա հանեք վրայի ծանրությունը եւ եւս 10 րոպե թողեք կարմրի:

Մինչ խմորը պատրաստվում է, տապակեք սոխը: Դրա համար պետք է մաքրել, լվանալ սոխը, շերտերով կտրատել եւ լցնել արդեն իսկ տաքացած եւ ձեթ լցրած թավայի մեջ: Թողեք սոխը տապակվի առնվազն 20 րոպե՝ մարմանդ կրակի վրա: Ավելացրեք նաեւ համեմունքները, հանեք կրակից, թողեք մի փոքր հովանա:

Խմորը պատրաստ լինելուն պես հանեք ջեռոցից, արագ վրան քսեք սերուցքային պանիրը, լցրեք սոխը եւ նորից դրեք ջեռոցը՝ 5-10 րոպեով: Կարող եք նաեւ ձիթապտուղ ավելացնել սոխի վրա:

Եթե ծեծած խմորով եք անում, ապա կարող եք այստեղ նշված եղանակով տարտալետկաներ պատրաստել, տարտալետկաների վրա քսել սերուցքային պանիր, վրան սոխ դնել, վրայից էլ մի կտոր ֆետա պանիր, եւ այդպես թխել 4-5 րոպե՝ 200 աստիճանով:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031