Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ, Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճած Արթուր Դավթյանը Ռուսաստանի Պենզա քաղաքում հավասարը չի ունեցել Միխայիլ Վորոնինի գավաթի 26-րդ խաղարկության բազմամարտում:
35 մարզիկների պայքարում Արթուր Դավթյանը վաստակել է 84,85 միավոր եւ բարձրացել պատվո պատվանդանի ամենավերին աստիճան: Երիտասարդ մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը եզրափակել է լավագույն տասնյակը:
Մամուլը նշում է, որ թիմային պայքարում Հայաստանը 15 երկրների մեջ զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ