Եվս 5 «Կամազների» ոդիսականը․
Հստակ տեղեկություններ ունեմ, որ սույն թվականի սեպտեմբեր ամսին քաղաքապետարանի կողմից «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ընկերությանը տրվել են Արշակունյաց 18, 18/4, 18/5 և 18/10 հասցեներում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություններ, իսկ փոխարենը՝ 5 ձնամաքրման մեքենա։ Մենք մինչ այս խոսում էինք աղբատար մեքենաների մասին, բայց արի ու տես, որ սա դեռ ամենը չէ։ Էլ ի՞նչ սպասենք Ձեզանից, պարոնա՞յք։ Սա համապատասխանո՞ւմ է իրականությանը։
4 բազմաբնակարան շենքի կառուցման թույլտվությունը՝ 5 ձնամաքրման մեքենա։
Հետայսու, վստահ եղեք, յուրաքանչյուր շին. թույլտվություն անցնելու է խոշորացույցի տակով։ Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ պետք չէ վստահել ընտրված քաղաքապետին, ցավոք։
Կարդացեք նաև
Երկուշաբթի հարցում եմ ուղարկելու քաղաքապետին և պահանջեմ վերը նշված շենքերի թույլտվությունները։
Թեհմինա ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄ
https://www.facebook.com/photo.php?fbid=2649281888495598&set=a.447519135338562&type=3&theater