Շախմատի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Զագրեբում ավարտված միջազգային մրցաշարում 11 հնարավորից եւս երկու գրոսմայստերի հետ միասին վաստակել է 7,0 միավոր:
Նա բաժանել է 2-ից 4-րդ հորիզոնականները եւ միայն լրացուցիչ գործակիցներով եզրափակել առաջատարների քառյակը: Իսկ մրցաշարի միանձնյա հաղթող դարձել է ուկրաինացի Վասիլի Իվանչուկը՝ 7,5 միավորով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ