Նոյեմբերի 30-ին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Ռեֆորում. Պահանջարկում ենք ժողովրդավարություն» խորագրով միջոցառումը:
Ծրագիրը իրականացվում է «21-րդ Դարի Առաջնորդների Ֆորում» հասարակական կազմակերպության, Մաքս վան դեր Շտոլ հիմնադրամի և Եվրոպական առաջադիմական հետազոտությունների հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող երկարաժամկետ նախագծի շրջանակներում:
Նպատակը հետևողական կերպով զարգացնել և խթանել երիտասարդների ներուժը և բարձրացնել պատրաստակամությունը:
Միջոցառմանը ներկա էր CMPartners ընկերության ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանը, որը եկել էր ժողովրդավարության մասին ունեցած իր փորձն ու գիտելիքները կիսելու.
Կարդացեք նաև
«Եթե հիմա ձեզ հարցնեմ, թե ինչ է ժողովրդավարությունը, ապա համոզված եմ, որ մեծամասամբ սխալ պատասխաններ են հնչելու: Մեր պատկերացրած իդեալական և իրական ժողովրդավարությունը տարբերվում են իրարից: Ժողովրդավարությունը առաջին հերթին մասնակցությունն է: Ամեն տարի ժողովրդավարական երկրների ցանկը փոխվում է: ԱՄՆ-ն այս պահին 25-րդ տեղում է»:
Արթուր Մարտիրոսյանը փորձեց տալ ժողովրդավարության հստակ սահմանումը, ըստ որի ժողովրդավարությունը կանոնավոր, արդար ու ազատ ընտրություններն են.
«Եթե փորձենք բացել այս 3 կետերը, կստանանք 5 սահմանում, որոնք են՝ արդյունավետ մասնակցություն, ընտրության հավասարություն, ժամանակի հավասարություն, լսելու հավասարություն և այլընտրանքային մասնակցություն»:
CMPartners ընկերության ավագ խորհրդատուն նշեց, որ Հայաստանն այդպիսի ընտրություններ ունեցել է 1991 թվականին, սակայն 1996 թվականին զիջել է իր դիրքերը.
«Շատ երկրների թվում է, որ եթե մեկ անգամ ունեցան ժողովրդավարական ընտրություններ, ապա միշտ այդպես է լինելու: Ոչ, ժողովրդավարությունը պահպանելու համար պետք է շարունակաբար աշխատել»:
Արթուր Մարտիրոսյանը նշեց, որ նախորդ տարվա արտահերթ խորհրդարանական ընտրությունները համապատասխանում էին այդ 3 չափանիշներին:
Միջոցառման ընթացքում նախատեսված են տարբեր հարցերի շուրջ քննարկումներ և աշխատանքներ:
Գառնի ՄՈՒԹԱՖՅԱՆ