Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրին» կտրամադրվի 14 մլրդ 55 մլն դրամ․ Մխիթար Հայրապետյան

Նոյեմբեր 30,2019 15:54

ՀՀ Կառավարությունը «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի բյուջեի մասին» օրենքում նախագծի «Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագիր» մասով նախատեսված 12 մլրդ 704 մլն դրամը ավելացրել է, որի արդյունքում «Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրին» կտրամադրվի 14 մլրդ 55 մլն դրամ:

Կարծում ենք, որ այս քայլով Հայաստանի նոր իշխանությունները հստակ ընդգծում են գիտության կարևորությունը, քանի որ սա ՀՀ բյուջեի նախագծում արված ամենամեծ փոփոխություններից մեկն է: Իհարկե, սրան զուգահեռ, պետական կառավարման լիազոր մարմինը պետք է քայլեր ձեռնարկի՝ գիտության վրա ծախսվող գումարներն առավել արդյունավետ ու հաշվետվողական դարձնելու համար, իսկ մոտ ապագայում նաև նոր ծրագրեր ներկայացնի Կառավարությանը: Միևնույն ժամանակ, գործադիրը պետք է շարունակի իր նախորդ տարվա որդեգրած քաղաքականությունը և այս տարի ևս իր խնայողություններից գումար տրամադրի նոր գիտատեխնիկական
սարքերի ու սարքավորումների գնման համար:

ՀՀ Կառավարության կողմից կատարված սույն քայլը համարում ենք առաջընթաց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գիտության բյուջեում տարիներ շարունակ որևէ ավելացում չէր կատարվել, և սա դիտարկում ենք որպես միայն առաջին քայլ գիտության ֆինանսավորման ավելացման ճանապարհին ու ակնկալում, որ, արդյունքին զուգահեռ, կավելանան նաև գիտությանը հատկացվող գումարները:

Տվյալ դեպքում ավելացումը կազմում է շուրջ 1 մլրդ 351 մլն դրամ, և գիտությանը հատկացված ամբողջական գումարից չի գանձվելու ԱԱՀ-ն, ինչը, կարելի է ասել, էլ ավելի է բարձրացնում գիտության վրա ծախսվելիք գումարի չափը:

Հավելեմ, որ գործընկերոջս՝ ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանի հետ միասին առաջարկել էինք Կառավարությանը 1 մլրդ 500 մլն դրամով ավելացնել թեմատիկ ֆինանսավորմանը տրամադրվող գումարը, որը, կարող ենք արձանագրել, հիմնականում բավարարվել է:

Մխիթար ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ՀՀ ԱԺ ԳԻՏՈՒԹՅԱՆ, ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ, ՍՓՅՈՒՌՔԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930