Երբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, արձագանքելով մեր հարցմանը, ուղարկեց մշակութային այն պարբերականների ցանկը, որոնց 2020թ․ պետական աջակցություն է տրամադրվելու, մեր աչքից չվրիպեց, որ այդ ցանկում բացակայում է 1967 թվականից լույս տեսնող «Գարուն» հասարակական-քաղաքական, մշակութային պարբերականը, որը ժամանակին հայտնի գրողների, քաղաքական գործիչների կայացման համար լավագույն դպրոց էր։
«Գարուն»-ի գլխավոր խմբագիր Արմեն Ավանեսյանից հետաքրքրվեցինք, թե ինչու է երկարամյա մշակութային պարբերականը դուրս մնացել պետական աջակցությամբ լույս տեսնող պարբերականների ցանկից այն դեպքում, երբ տարբեր, ընթերցասեր հանրությանը հաճախ անծանոթ էլեկտրոնային պարբերականների տրամադրվել է այդ ֆինանսավորումը։
«Հիմնական պատճառաբանությունն այն է, որ «Գարուն»-ի 2019թ․համարները դեռ չեն հրատարակվել։ Այդ իսկ պատճառով էլ հանդեսին աջակցություն չի տրամադրվել»,- ասաց Արմեն Ավանեսյանը։
Թե ինչու չեն հրատարակվել «Գարուն»-ի այս տարվա համարները, գլխավոր խմբագիրն արձագանքեց․ «Ես նոր եմ նշանակվել «Գարուն»-ի խմբագիր, և 2018թ․ առաջին համարն էր միայն լույս տեսել այդ ժամանակ։ Քանի որ 2018թ․ ամփոփել ենք արդեն, պետք է արագ անցում կատարենք 2019 թվականին, որպեսզի այս տարվա համարներն էլ հրատարակենք»։
Կարդացեք նաև
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում