Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանության նախարարությունը բացասական եզրակացություն է տալու․ «Ժողովուրդ»

Նոյեմբեր 30,2019 11:50

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՊՆ-ն մտադիր չէ երկարացնել այն օրենքի ժամկետը, որով 27 տարին լրացած բանակում չծառայածները, որոշակի գումար վճարելով, ազատվում էին քրեական պատասխանատվությունից: «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի գործողության ժամկետը երկարացնելու նախաձեռնությունը նոյեմբերի 15-ին շրջանառության մեջ է դրել ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Նրանք առաջարկում են, որ օրենքի ընձեռած հնարավորությունից օգտվեն ոչ միայն մինչեւ 2017-թվականը 27 տարին լրացածները, այլ նաեւ այն չծառայածները, որոնց 27 տարին լրացել է մինչեւ 2019-ի դեկտեմբերի 31-ը: Բայց պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է.

«Անկախ այն հանգամանքից, որ արդեն նման նախագիծ կրկին դրված է շրջանառության մեջ, Պաշտպանության նախարարությունը բացասական եզրակացություն է տալու»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930