Լրահոս
Օրվա լրահոսը

Չարտահանձնելով Միհրան Պողոսյանին՝ Ռուսաստանն ինչ-որ իմաստով հանձնում է Հայաստանը․ «Ժամանակ»

Նոյեմբեր 30,2019 11:40

Միհրան Պողոսյանի գործով կարող են լինել ավելի ծանր դրվագներ՝ հայտարարել է Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ խոսելով նրան չարտահանձնելու ՌԴ որոշման մասին: Ռուսաստանը որոշեց չարտահանձնել Միհրան Պողոսյանին և, ըստ այդմ, այսպես ասած, ազատություն տալ նրան: Ընդ որում, շատ հետաքրքիր է օրենսդրական հիմնավորումը, որով Մոսկվան մերժել է արտահանձնումը: Ըստ այդմ, դա մերժվել է՝ հղում անելով ՌԴ օրենսդրության այն դրույթին, ըստ որի՝ մերժման ենթակա է դիմումը, որի դեպքում վտանգ է սպառնում ՌԴ ինքնիշխանությանը կամ անվտանգությանը:

Եվ ուրեմն առաջանում է պարզ հարց՝ ինչո՞վ է Հայաստանին Միհրան Պողոսյանի արտահանձնումը վտանգ սպառնում ՌԴ ինքնիշխանությանը կամ անվտանգությանը: Ի՞նչ գիտի, ի՞նչ հարցերի է առնչվել պանամական օֆշորի սկանդալում հայտնված Պողոսյանը, որ այդքան թանկ է Ռուսաստանի համար, և Մոսկվան հրաժարվում է նրան արտահանձնել Հայաստանին: Այդ առումով իհարկե հետաքրքիր է հիշել, թե ինչպես Պողոսյանը հրաժարական տվեց օֆշորային սկանդալից հետո, ինչ ձևակերպումով: Նա հայտարարեց, թե անմեղ է, սակայն չի ցանկանում, որ իր անունը շոշափվի սկանդալում, որտեղ նաև Ալիևն է, և դրա համար հրաժարական է տալիս՝ մինչև պարզվի իրականությունը: Պողոսյանը փորձեց քայլին տալ հայրենասիրական երանգ, ինչը թերևս առաջին հերթին հիշեցնում է հայտնիներից մեկի խոսքն այն մասին, թե ում վերջին հանգրվանն է հայրենասիրությունը:

Բայց վերադառնանք ՌԴ ինքնիշխանությանն ու անվտանգությանը, որի մասին մտահոգությունից ելնելով էլ Ռուսաստանը հրաժարվում է արտահանձնել Պողոսյանին: Բանն այն է, որ օֆշորային սկանդալները, որ հայտնվում են արևմտյան մամուլում, խոշոր հաշվով տեղավորվում են Արևմուտք-ՌԴ դիմակայության շրջանակում, որ մեծ հաշվով ծավալվում է 2007 թվականին Պուտինի մյունխենյան հայտնի ճառից, սակայն էլ ավելի մեծ թափ է ստացել ղրիմյան իրադարձություններից հետո: Այն, որ սկանդալներում շոշափվում էին նաև այլ երկրների ղեկավարների կամ օդիոզ դեմքերի անուններ, դա մեծ հաշվով դիմակայության շրջանակի արտացոլումն է։

Ահա այդ համատեքստում էլ հատկանշական է Միհրան Պողոսյանին չարտահանձնելու Ռուսաստանի պատճառը, ինչը պայմանականորեն դիտարկելով վերը նշված լայն շրջանակի համատեքստում՝ նշանակում է, որ չարտահանձնելով Միհրան Պողոսյանին՝ Ռուսաստանը գործնականում ինչ-որ իմաստով հանձնում է Հայաստանը կամ Հայաստանի նախկին իշխող համակարգն առնվազն որոշակի մասով:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    ՌԴ-ի օրենքով իրենց քաղաքացիներին չեն արտահանձնում՝ոչ մի երկրի

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930