Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշ խանութներ, օգտվելով «Սեւ ուրբաթ» ակցիայից, կարող են ապրանքի գինը նվազեցնելու փոխարեն բարձրացնել․ «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 30,2019 11:30

Երեկ առավոտից Երեւանի խանութներում եռուզեռ է: Մարդիկ իրար հերթ չտալով խանութից խանութ են անցնում, ժպիտով գնումներ կատարում: Մի պահ, եթե մոռանանք, որ սա այն նույն հասարակությունն է, որը տարիներ շարունակ աղաղակել է սոցիալապես անպահով լինելու եւ գոյության կռիվ տալով ապրելու փաստի մասին, կարելի է մտածել, որ մարդիկ Հայաստանում, հատկապես Երեւանում այնքան էլ վատ չեն ապրում: Մայրաքաղաքի մի շարք խանութներում եւ մոլերում զեղչեր են, որը պայմանավորված է «Black Friday»–ը կամ «Սեւ ուրբաթ» մեծ զեղչերի օրով:

Նոյեմբերի 29-ից մեկնարկած «Սեւ ուրբաթ»-ը շարունակվելու է մինչեւ դեկտեմբերի 1-ը ներառյալ: Հայաստանի որոշ խանութներում, հատկապես մոլերում գործող զեղչերը սկսվում են 20 տոկոսից: Դրանք երբեմն հասնում են 30-40 տոկոսի:

Մեր հարցվածներից շատերը տեխիկայի խանութներից գնել էին իրենց անհարժեշտ ապրանքատեսակները, անգամ այնպիսիսք, որոնց վրա զեղչային համակարգը չէր տարածվել: «Հեռախոս ու հեռուստացույց էինք ուզում, մեր ուզած տեսականին չէր զեղչվել, բայց վերցրել ենք»,- ասաց մի կին: Նա նաեւ հայտնեց, որ տեխնիկայի որոշ տեսականու  վրա ձեւական է գրված եղել զեղչ, իրականում գինը նույնն է եղել, ինչ մի քանի օր առաջ էր:

Իսկ մոլի հաճախորդներից շատերը դժգոհեցին, որ զեղչը հատուկ են գրել, սակայն չնչին ապրանքատեսակների վրա է գործում։

Ինչեւէ մոլերում մարդկանց բազմություն էր տիրում, սովորականից կրկնակի շատ էին հաճախորդները: Օրինակ հայկական արտադրության կոշիկի սրահում 30 տոկոս զեղչ էր բոլոր տեսականիների համար, խանութում ասեղ գցելու տեղ չկար: Մեր հարցվածների մեծ մասը գոհունակություն հայտնեցին հաշված խանութներից, որտեղ 40 տոկոս զեղչային համակարգ է գործում բոլոր տեսակի հագուստների համար: Իսկ տեխնիկայի խանութներից մեծիմասամբ դժգոհ էին: Հայտնեցին, որ չնայած 40 տոկոս զեղչ փակցված լինելուն, այնտեղ ապրանքների մեծ մասը 20 տոկոսից ավելի չէր էլ զեղչվում, ապրանքներ կան, որոնց վրա զեղչային համակարգն ընդհանրապես չի տարածվում:

Իսկ այն մարդիկ որոնք չէին կարողացել գտնել մատչելի ապրանք կամ իրենց ուզած ապրանքատեսակի վրա ճկուն զեղչերը չէին տարածվել, «Սեւ ուրբաթ»-ը որակեցին «ապուշ ուրբաթ», «կեղծ զեղչեր», «սուտ հայտարարություններ» եւ այլն: Մեր հարցվածների մեծ մասը հագուստ ու տեխնիկա էին գնել:

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը քաղաքացիներին հորդորում է այս օրերին կամայական ապրանք ձեռք բերելիս փորձել հասկանալ՝ այն գինը, որը տալիս են, արդարացվա՞ծ է, թե՞ մոլորեցնող: Այսինքն ապրանքի իրական գնի մասին պատկերացում ունեն, թե չունեն:

Պիպոյանը նաեւ չբացառեց այն, որ որոշ խանութներ օգտվելով «Սեւ ուրբաթ» ակցիայից, կարող են ապրանքի գինը նվազեցնելու փոխարեն բարձրացնել: «Նախկինում նման բան եղել է, քաղաքացին գնացել եւ տեսել է ապրանքի գին, որը այդ օրերին ավելի թանկ է դրված, քան ժամանակին տեսել էր: Արդյոք այս տարի էլ կարձանագրվի նման դեպք դժվարանում եմ ասել»,- նկատեց նա:

 

 

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930