Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆեյսբուքյան գրառումներ՝ աշխատանքային ժամերին․ «Ազգ»

Նոյեմբեր 30,2019 10:50

Տարիներ առաջ, երբ իշխանությունը դեռ պատկանում էր նրանց, ովքեր ինչքան ուզում, այնքան խփում էին, ընդդիմադիր ուժերը, այդ թվում եւ այսօրվա պետական պաշտոնյաներից շատերը, մեղադրում էին կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանին՝ աշխատանքային ժամերին ֆեյսբուքում գրառումներ անելու համար: Իհարկե, ճշմարտություն կար այդ բողոքագրերի մեջ, բայց…

Բայց նոյեմբերի 25-ին բացեցի ֆեյսբուքյան էջս ու անակնկալի եկա. պատերազմական վիճակում գտնվող երկրի գերագույն-գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնական էջը գովազդային գործակալության էր վերածել: «Խնդրում եմ հնարավորինս շատ տարածել» վերտառությամբ գրառման մեջ վարչապետը «սիրելի հայրենակիցներին» կոչ էր անում մետաղաձուլարաններ հանձնել ավտոմեքենաների, արդեն աղբ դարձած, թափքերը:

Տխուր է, երբ արվում է մի բան, որի քննադատությունը եղել է Նիկոլ Փաշինյանի ու իր քաղաքական թիմի իշխանության գալու կարեւոր ցատկատեղիներից մեկը: Ցավալի է, բայց Փաշինյանը միակը չէ: Յուրաքանչյուր վայրկյան դուք կարող եք տեսնել, ասենք, երկրի Ազգային ժողովի նախագահի ֆեյսբուքյան գրառումը, աշխատանքային ժամին, օրինակ՝ խաշ ուտելու եւ դրա հաշիվը փակելու հետ կապված, դուք հանգիստ կարող եք տեսնել նախարարական գրառումներ, որոնք ոչ միայն տեղին չեն, այլեւ անպատկառության դասական օրինակներ են:

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930