Լրահոս
Օրվա լրահոսը

Հիվանդագին չընդունենք մեզանում իրական ընդդիմության ձեւավորումը․ «Ազգ»

Նոյեմբեր 30,2019 10:30

Պատմությունը, ինչպես տեսնում ենք, կրկնվելու վատ սովորություն ունի: Եվ բոլոր նրանք, ովքեր, իբրեւ թե գործող վարչապետին սատարելու ազնիվ մղումով՝ այժմ անթույլատրելի հայհոյաբանությամբ հարձակվում են «Վերնատուն» ակումբի մեջ համախմբված քաղաքական կուսակցությունների, այրերի, պարզապես անհատ ակտիվիստների վրա, ըստ իս՝ ավելի շատ առաջնորդվում են ինքնապաշտպանական բնազդով: Նրանց բոլորին սարսափեցնում է առաջիկայում այնպիսի հզոր ընդդիմադիր բեւեռի ձեւավորման հեռանկարը, որը կարողանա լուրջ մարտահրավեր նետել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա գլխավորած քաղաքական ուժերին: Նկատի չունեմ անպայման այն հեռանկարը, որ Նիկոլ Փաշինյանը ստիպված լինի պաշտոնաթող լինել: Ինքը բազմիցս ասել է, որ դրա մեջ իր համար ոչ մի ողբերգություն չի տեսնում (եթե այս պնդումը, իհարկե, փարիսեցիություն չէ): Բայց միանգամայն հնարավոր է, որ նոր ընտրություններում այլեւս խորհրդարանական բացարձակ մեծամասնություն չձեւավորվի: Այդ դեպքում վարչապետը չի կարողանա միակուսակցական կառավարություն կազմել, ստիպված կլինի քաղաքական դաշինքի մեջ մտնել խորհրդարանային մանդատներ ստացած մյուս ուժերից մեկ-երկուսի հետ: Իսկ դա նշանակում է՝՝ պաշտոնների այնպիսի հարկադրված վերաբաշխում, որը այսօրվա այս կամ այն պետական բարձրաստիճան պաշտոնյային դուրս մղի տաքուկ բազկաթոռներից:

Իմ դիտումներով՝ ա՛յս անհանգստությունն է գործող վարչապետին այսօր սատարողներից ոչ-քչերի գործողությունների իրական դրդապատճառը: Ոչ թե ազնիվ եւ անշահախնդիր նվիրվածություն վարչապետին, այլ՝ կառչածություն բազկաթոռների՛ն: Դա ոչ թե հայրենասիրություն է, այլ՝ պաշտնամոլության բացահայտ դրսեւորում: Հայրենասեր մարդը չի կարող չհասկանալ՝ առողջ եւ հզոր ընդդիմության ձեւավորումը բխում է մեր պետության կենսական շահերից: Աշխարհում իրական ընդդիմություն չունեցող դեռ ոչ մի պետություն որեւէ հաջողության չի հասել, չի հզորացել:

Ուստի ընդդիմադիր կենտրոն կամ կենտրոններ ձեւավորող յուրաքանչյուր մարդ, որն ուզում է լինի, արժանի է հարգանքի ու պաշտպանության: Մեծ Բրիտանիայում, օրինակ, իրենց ընդդիմությանը խորին հարգանքով անվանում են Նորին Մեծության ընդդիմություն, որը, պատկերավոր ասած, թույլ չի տալիս, որ իշխանությունն այլասերվի: Այսինքն, անտառի այն գայլի դերն է կատարում, որը հոշոտում է հիվանդ ու թույլ եղնիկներին, նպաստելով… առողջների բազմացմանը: Այնպես որ՝ հիվանդագին չընդունե՛նք մեզանում իրակա՛ն ընդդիմության ձեւավորումը:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930