Խորվաթիայում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը նախավերջին՝ 10-րդ տուրում պարտության է մատնել խորվաթ մրցակցին: Նա վաղը կայանալիք եզրափակիչ տուրից առաջ 6,0 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: Մելքումյանը մեկ միավոր է զիջում միանձնյա առաջատար, ուկրաինացի Վասիլի Իվանչուկին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ