Մոնակոյում մեկնարկել է կայծակնային եւ արագ շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնում է մեր կանանց ազգային հավաքականի առանցքային խաղացող Լիլիթ Մկրտչյանը:
Կայծակնային շախմատում խաղացված 13 տուրից հետո Լիլիթն ամփոփիչ մրցաշարային աղյուսակում 9,0 միավորով զբաղեցրել է իններորդ տեղը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ