Նիոնում (Շվեյցարիա) կայացել է ֆուտբոլի Եվրոպայի կանանց մինչեւ 17 եւ մինչեւ 19 տարեկանների հավաքականների որակավորման փուլի վիճակահանությունը:
Հայաստանի Մ-19 կանանց հավաքականը ընդգրկվել է 8-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները լինելու են Շվեյցարիան, Հյուսիսային Իռլանդիան եւ Թուրքիան: Խմբի հանդիպումները կայանալու են 2020 թվականի հոկտեմբերի 21-ից 27-ը: Եվրոպայի գլխավոր ֆուտբոլային կառույցը՝ ՈՒԵՖԱ-ն, որպես այդ մրցաշարը հյուրընկալող ընտրել է Հայաստանը::
Մեր 17 տարեկան աղջիկները տեղ են գտել 5-րդ խմբում եւ խաղալու են Իսպանիայի, Ռուսաստանի ու Բուլղարիայի հավաքականների հետ: Հանդիպումները կանցկացվեն եկող տարվա հոկտեմբերի 1-ից 8-ը՝ Բուլղարիայում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ