«Աշոտ Կարապետյանը կարող էր շատ կարևոր վկայություն տալ, եթե «Մարտի 1»-ի դատաքննությունը սկսվեր»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն`անդրադառնալով Պյատիգորսկի մասնավոր գարեջրային ընկերության տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացած Երևան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանի հետ կատարվածին:
Անդրանիկ Քոչարյանը ցավում է Աշոտ Կարապետյանի հետ կատարվածի համար:
Իսկ «Մարտի 1»-ի գործի մասով էլ կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի և նրա պաշտպանական թիմի տակտիկան քայլերը բերում են նրան, որ դատաքննությունը ինչքան հնարավոր է հետաձգվի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ