Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«8-9 մլն դոլարը կարող է շատ ավելի մեծ փոփոխություններ բերեն». Քրիստինե Պողոսյանը`«Հեռուստամարաթոն 2019»-ի արդյունքների մասին

Նոյեմբեր 29,2019 20:33

Խորհրդարանում իշխող ուժը ներկայացնող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը մտահոգված չէ, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրատվություններն այս տարի բավական քիչ են եղել:

Հիշեցնենք, որ այս տարի «Հեռուստամարաթոն 2019» նվիրաբերվել է 9 մլն 856 հազար ԱՄՆ դոլար: 2006 թվականից ի վեր սա գրանցված ամենացածր ցուցանիշն է:

Քրիստինե Պողոսյանը կարծում է, որ 8-9 մլն դոլարը շատ ավելի մեծ փոփոխություններ կբերեն երկրում, քան 15-20 մլն-ը, եթե գումարները նպատակային ծախսվեն եւ ճիշտ վերահսկվեն: «Ոչ միայն նպատակին են ծառայելու, այլ նաև երեկ լսեցի պարոն Փաշինյանի ելույթը, որ եռապատիկ, հնգապատիկ խիստ է լինելու վերահսկողությունն այդ գումարների ծախսման, ինչը չի եղել նախորդ ժամանակ: Տեսել ենք՝ ինչ պատկերներ են եղել: Այո, մենք պատասխանատվություն ենք կրում նվիրաբերված ամեն լումայի համար»,- ասաց պատգամավորը:

Նվիրաբերված գումարի նվազ չափում պատգամավորն իշխանության նկատմամբ վստահության անկման խնդիր չի տեսնում. «Հանգանակություններ են, նվիրատվություններ են, ոչ ոք չի կարող ասել՝ ինչքան պետք է լինի, ինչքան է պատրաստ երկրում և երկրից դուրս գտնվող քաղաքացի նվիրաբերել: Ամեն դեպքում ՀՀ-ն շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր նվիրաբերություն են կատարել իրենց հնարավորությունների սահմանում»:

Իսկ դիտարկումներին, որ հիմնադրամին հանգանակությունների նվազման միտումը հեղափոխությունից հետո է գրանցվում, Քրիստինա Պողոսյանն ասաց. «Ես դրա մեջ չեմ խորանում, կարող է այդտեղ արհեստական ինչ-որ բաներ են եղել նախկինում, կարող է հիմա է այդ պատկերը: Ես չգիտեմ, չեմ արել այդ ուսումնասիրությունները: Ամեն մարդ իր հնարավորությունների շրջանակում ցանկանում է օգնել, եթե նույնիսկ 1 մլն դոլար լիներ, ես ասելու էի՝ անչափ շնորհակալ եմ այն քաղաքացիներին, ովքեր այդ գումարը նվիրաբերել են»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930