Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Անդրանիկ Քոչարյանը, Արման Բաբաջանյանը, Մխիթար Հայրապետյանն առաջարկում են առաջնագծում մեխանիզմներ փոփոխել

Նոյեմբեր 29,2019 20:02

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առայժմ չի ցանկանում մեկնաբանություններ տալ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից շրջանառության մեջ դրված աղմկահարույց նախագծի մասին:

«Պատգամավորը ինչ-որ ուսումնասիրություններ է արել, որտեղ կան հետաքրքիր էլեմենտներ, ինչը չի նշանակում, որ այդ էլեմենտները ամբողջական են և պետք է մտնեն արդեն որպես օրենք: Բայց այստեղ կան հետաքրքիր առաջարկներ, որոնք կարող են ներառվել նաև այլ օրենքների մեջ»:

Երեկվանից աղմուկ հանած այս նախագծով, իշխող ուժի պատգամավորն առաջարկում է, որ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած ՀՀ քաղաքացիները 10 մլն ՀՀ դրամ վճարելով`ծառայեն մեկ ամիս՝ արագացված ընթացակարգով, ապա որոշեն` շարունակե՞լ ծառայությունը, թե՞ ոչ:

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանը միայն ասաց, որ հանձնաժողովի քննարկումներում ոչ մի վիճահարույց հարց չի մնում:

Բանախոսը նաեւ ասաց, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի, Արման Բաբաջանյանի և իր նախաձեռնությամբ շրջանառության մեջ է դրվել այլ նախագիծ, որում առաջարկում են խստացված իրավակարգավորումներ` 27 տարին լրացած և ծառայություն չանցած քաղաքացիների համար. «Առաջարկել ենք այնպիսի մեխանիզմ, որոնք մեր պատկերացմամբ լուծելու են համակարգային խնդիրներ. օրինակ, առաջնագծում փոփոխությունները, որոնք կբերեն որակական փոփոխությունների»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930