Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ զիջումների է համաձայնել Արսեն Թորոսյանը՝ ծխելու դեմ պայքարի օրինագծի վերաբերյալ

Նոյեմբեր 29,2019 19:50

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մի շարք զիջումներ կանի՝ ծխելու դեմ պայքարի օրինագծի առնչությամբ: Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանը: Հիշեցնենք, որ այս օրինագիծն արգելում է փակ, բաց եւ կիսաբաց տարածքներում ծխելը: Սակայն ինչպես Բաբկեն Թունյանը տեղեկացրեց, նախարարի հետ համաձայնության են եկել՝ կիսափակ շինություններում ծխելը չի արգելվի:

Թունյանի փոխանցմամբ՝ չի արգելվի նաեւ հանրային սննդի կետերում ծխախոտի վաճառքը: Փոխարենը սուպերմարկետներին կարգելվի տաղավարներում ծխախոտային արտադրանք ցուցադրել, սակայն սա չի վերաբերում փոքր առեւտրի կենտրոններին եւ օդանավակայաններին: Բաբկեն Թունյանի փոխանցմամբ՝ նախարարությունը նաեւ հրաժարվել է օրինագծի այն կետից, որով բոլոր ծխախոտները պետք է արտադրվեին մեկ միանման տուփով՝ անկախ արտադրող ընկերությունից:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930