Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Չավուշօղլուն պատասխանել է Փաշինյանին. «Կարգավորման գործընթացից դուրս եկած կողմը Թուրքիան չէ». Ermenihaber

Նոյեմբեր 29,2019 17:36

Պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ հարց էր ուղղել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին:

Ըստ «Sputnik» լրատվական գործակալության թուրքական ծառայության՝ հայ պատգամավորը մասնավորապես հետաքրքրվել էր, թե արդյոք թուրքական կողմը պատասխանել է հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու Հայաստանի պատրաստակամության մասին Փաշինյանի հայտարարությանը։

Հարցին գրավոր պատասխանած Չավուշօղլուն նշել է, որ Հարավային Կովկասում ամբողջական և համապարփակ կարգավորման հարցում Թուրքիայի նպատակը պահպանվում է և այդ առումով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ցանկությունը չի փոխվել։ Ըստ աղբյուրի՝ Չավուշօղլուն նշել է, որ Հայաստանի՝ ցյուրիխյան արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելուց, ապա նաև դրանք առ ոչինչ հայտարարելուց հետո երկկողմ հարաբերությունների կարգավորումը ձախողվել է։ Թուրք նախարարի խոսքերով գործընթացից դուրս եկած կողմը Թուրքիան չէ։

Ըստ Չավուշօղլուի՝ հնարավոր կարգավորման գործընթացը կարող է կայուն և շարունակական լինել միայն մի դեպքում, եթե Հարավային Կովկասում համապարփակ խաղաղությանն ուղղված հստակ քայլեր կատարելու դեպքում։ Այս համատեքստում հիշեցվել է, որ Թուրքիան-ն Հայաստանի-ի հետ սահմանը փակել է 1993թ․ «Ադրբեջանի հողերի բռնազավթման պատճառով», դրան հաջորդող 26 տարիների ընթացքում «Հայաստանի ագրեսիվ դիրքորոշումը շարունակվել է”, որի արդյունքում Թուրքիայի որոշումը փոխելու համար համապատասխան պայմաններ չեն ձևավորվել։

Այս առնչությամբ նա մասնավորապես նշել է․

«Հետևաբար, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հիմք ստեղծելու համար ԼՂ հիմնախնդրի լուծման ուղղությամբ հստակ քայլեր անելը էական է»։

Շարունակելով Արցախի թեման՝ Չավուշօղլուն ասել է. «Երբ վարչապետ Փաշինյանը 2018 մայիսին իշխանության եկավ ԼՂ խնդրի խաղաղ լուծման համար հուսադրող արտահայտությունների հետ մեկտեղ տուրք տվեց Հայաստանում կոշտ դիրքորոշում ունեցողներին և սփյուռքին ու  աստիճանաբար խստացրեց  տոնը։ Փաշինյանը օգոստոսի 5-ին բռնազավթված Խանքենդիում (Ստեփանակերտ-խմբ.) ելույթի ընթացքում ասել է ԼՂ-ն Հայաստան է, որը հստակ ցուցիչ է այն բանի, որ Հայաստանը սկսել է հեռանալ խաղաղ լուծումից։

Նաև, վարչապետ Փաշինյանը երբեմն-երբեմն հայտարարություն է անում, որ մեր երկրի հետ հարաբերությունների կարգավորելու համար պատրաստ է առանց նախապայմանների բանակցությունների, բայց միևնույն ժամանակ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում ելույթ ունենալիս կարողացել է ասել, որ Թուրքիան Հայաստանի համար լուրջ սպառնալիք է»։

Չավուշօղլուն, կրկին Հայաստանին մեղադրել է «անհիմն պնդումներով» Թուրքիան թիրախավորելու համար՝ միաժամանակ հիշեցնելով պատմաբանների հանձնաժողով հիմնելու վերաբերյալ Թուրքիայի առաջարկը չընդունվելու մասին:

«Չնայած այս ամենին, եթե հայկական կողմը ԼՂ հակամարտությունը լուծելու համար միջազգային հանրության սպասելիքները և միջազգային իրավունքի շրջանակներում հստակ և անկեղծ քայլեր սկսի անել, ապա Թուրքիայից դրական պատասխան կստանա»,- ասվում է Փայլանի հարցին Չավուշօղլուի գրավոր պատասխանի վերջում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930