Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքի չհաճախած աշխատակցի անվամբ վճարված 1.161.679 դրամ աշխատավարձը յուրացվել է. հիմնական դպրոցի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել

Նոյեմբեր 29,2019 17:28

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է դպրոցի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական կեղծիք, պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են չարաշահման դեպքի մի շարք հանգամանքներ:

Այսպես՝ հիմնական դպրոցի տնօրենը, 2013 թվականի ապրիլ ամսից մինչև 2018 թվականի մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ունենալով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնելու լիազորություններ, միասնական դիտավորությամբ, շահադիտական դրդումներով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ:

Քննության տվյալներով՝ տնօրենը որպես լաբորանտ, այնուհետև՝ որպես հոգեբան աշխատանքի է ընդունել  իր ծանոթին և թույլատրել ամիսներ շարունակ չհաճախել աշխատանքի և չկատարել հրամաններով և աշխատանքային պայմանագրով նախատեսված իր պարտականությունները և դպրոցի բյուջեից խոշոր չափի գույքը վատնման եղանակով հափշտակելու դիտավորությամբ, տնօրենն ստորագրել և ՊՈԱԿ-ի կնիքով հաստատել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ կեղծ տեղեկագրեր ու ներկայացրել հաշվապահին: Արդյունքում՝ դրանց հիման վրա աշխատանքի չհաճախած աշխատակցի անվամբ հաշվարկվել և վճարվել է 1.161.679 ՀՀ դրամ գումարի չափով աշխատավարձ, ինչը հափշտակվել է՝ այդկերպ պետությանը պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ դպրոցի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930