Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյան. «Պետք է գիտակցել, որ մեկ այցով կամ նույնիսկ տարիների ընթացքում այցեր կատարելով, կամ ծրագրեր իրականացնելով վստահություն չի ձևավորվում»

Նոյեմբեր 29,2019 17:10

«Մենք այնքան ենք քննարկելու, բանակցելու մինչև գալու ենք մի իրավիճակի, որ երեքն էլ կգան, կնայեն և կասեն այս տարբերակին համաձայն են»․ – «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը։ Նա կարևորեց դեկտեմբեր ամսին կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովը, որի ընթացքում նախատեսվում է պաշտոնական հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև, ինչպես նաև կհանդիպեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները․ «Ամենակարևոր հարցերից մեկը, որը քննարկվելու է, դա մեր լրագրողների փոխայցելությունն է կամ, ինչպես իրենք են օգտագործում իրենց բառապաշարում՝ «գործողություններ, որոնք միտված են վստահության վերականգնման»։ Նաև օգտագործում են՝ «ժողովուրդներին խաղաղության պատրաստելու» ձևակերպումը, բայց պետք է գիտակցել, որ մեկ այցով կամ նույնիսկ տարիների ընթացքում այցեր կատարելով, կամ ծրագրեր իրականացնելով վստահություն չի ձևավորվում»․- հավելեց Թևան Պողոսյանը։

Նախկին պատգամավորի խոսքով, Ադրբեջանում ձևավորվել է երիտասարդ սերունդ, որին երկրի իշխանություններն ուղարկել են արտասահմանում սովորելու ու նախապատրաստում են քաղաքական դաշտ բերելու․ պատճառը մեկն է՝ Ալիևը ցանկանում է իր իսկ ապահովության համար ազատվել արդեն ձևավորված ծերակույտից, ներքաղաքական պառակտումներից կամ հնարավոր հեղաշրջումներից։

Թևան Պողոսյանի համոզմամբ գալիք տարի Արցախում սպասվող ընտրությունները, երկրի պետականության գոյությունն ընդգծող, ինչպես նաև Արցախի Հանրապետության զարգացվածությունն աշխարհին ի ցույց դնելու լավագույն օրինակն է լինելու։ Թևան Պողոսյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է հայտարարությամբ դիմի միջազգային հանրությանը՝ ուշադրությունը սևեռելու այն փաստի վրա, որ Հայաստանը, բացի Արցախի անվտանգության երաշխավորը լինելուց, նրան օգնելու է նաև ժողովրդավարության զարգացման հարցում։

Մարիամ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930