Այսուհետ Ucom ընկերության Ունիվերսալ Պլյուս հետվճարային սակագնային պլանների կորպորատիվ բաժանորդները կզանգեն Ռուսաստանի բոլոր ցանցեր համապատասխան սակագնային պլանում ներառված րոպեներից։ Ծառայությանը միանալու դեպքում բաժանորդները հնարավորություն կստանան մեկտեղելու 2 համար 1 SIM քարտում։ Հայկական համարը նախատեսված է տեղական գործընկերներին և հաճախորդներին զանգելու և նրանցից զանգեր ստանալու համար, իսկ ռուսականը՝ ռուսաստանյան։
«Ունիվերսալ Պլյուս հետվճարային ծառայության բաժանորդները կկարողանան օգտագործել մինչև 6000 ներառված րոպեները ոչ միայն տեղական և Ռուսաստանի Դաշնության բոլոր ցանցեր, այլև Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու համար։ Ինչպես և անհատ բաժանորդները, մեր կորպորատիվ հաճախորդները նույնպես կարիք չունեն մտապահելու, թե նշյալ երկրների որ ցանցն են զանգում», – ասել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Հավելենք, որ ներառված րոպեները սպառելուց հետո բաժանորդները կարող են զանգել Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա 15 դրամ/րոպե սակագնով։ Հայաստանից դուրս, այդ թվում՝ նաև Ռուսաստանում գտնվելիս, բաժանորդները կօգտվեն ռոումինգից՝ համաձայն Ucom ռոումինգ ծառայության ընթացիկ սակագների և պայմանների: Այս առաջարկի շրջանակներում բաժանորդի ռուսական համարին ստացված զանգերը վերահասցեավորվում են SIM քարտի հայկական հեռախոսահամարին:
«Յուքոմ» ընկերություն