Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աղբը մի՜ խառնեք, տեսակավորեք՝ թուղթը, պլաստիկն ու ապակին եւ հանձնեք «Էկո աղբ»-ին

Նոյեմբեր 29,2019 16:28

«Դավթաշեն վարչական շրջանում ներկայումս ունենք պաշտոնապես գրանցված 200 ընտանիք, որոնք կանոնավոր տեսակավորում են աղբը, ուղարկում են մեզ, որպեսզի մենք էլ փոխանցենք վերամշակման»,-այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց «Էկո աղբ» հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Վահե Սալահյանը: Նրա խոսքով, չգրանցված ունեն մինչեւ 100 ընտանիք, որոնք նույնպես այս ծրագրի մաս են կազմում: «Բազմաբնակարան շենքերի բնակիչները ինքնակազմակերպվում են, թափոնը տեսակավորում են եւ փոխանցում են մեզ, ինչը շատ ողջունելի է»,-ասաց պարոն Սալահյանը։

Ծրագիրն իրականացվում է Դավթաշեն վարչական շրջանում «Էկո աղբ» հասարակական կազմակերպության կողմից։ Այն հետագայում այլ վարչական շրջաններում էլ է տարածվել։ Վահե Սալահյանը նշեց, որ նախաձեռնությունը բնակիչների շրջանում ոգևորություն է առաջացրել, նրանք ինքնակամ միացել են ծրագրին, տեսակավորել են աղբը եւ հանձնել կազմակերպությանը։ Վահե Սալահյանի խոսքով, բնակիչների տրամադրվել են գունավոր տոպրակներ՝ նախատեսված թղթի, պլաստիկի, ապակու համար. «Ամեն ամիս կազմակերպությունը կարողացել է հավաքագրել մինչեւ 500 կգ թուղթ, մինչեւ 200 կգ պլաստիկ, մինչեւ 300 կգ ապակի: Այսօր հասել ենք այն մակարդակի, որ պետք է խոսենք, թե ինչպիսի ծավալով պետք է շարունակենք ծրագիրը: Այն տարածվել է մյուս վարչական շրջաններում, որտեղից ամեն օր ինքնակազմակերպված շենքերը դիմում են կազմակերպությանը տեսակավորված աղբը փոխանցելու համար»։

Սեպտեմբերին ծրագրին միացել է Երեւանի քաղաքապետարանը։ «Երեւանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրեն Արմեն Շեխոյանը նշեց, որ իրենք աշխատում են տնտեսվարողների հետ ստվարաթղթի հավաքագրումն ապահովելու համար. «Ասեմ, որ սկզբում տնտեսավարողները թերահավատորեն էին մոտենում, սակայն հետագայում մեր համագործակցությունն առավել սերտ դարձավ: Հիմա կանոնավոր աշխատում ենք 20-ից ավելի ընկերությունների հետ, որոնք տեսակավորում են թափոնն, առանձնացնում են ստվարաթուղթը: Դիմում եմ մեր տնտեսավարողներին, բնակիչներին, համագործակցեն մեզ, «Էկո աղբ»-ի հետ եւ փոխանցել տեսակավորված թափոնը, թեկուզ փոքր քանակությամբ ստվարաթուղթը։

Ըստ պարոն Սալահյանի, վերամշակման ընկերություններ կան, որոնք կարող են ընդունել տեսակավորված թափոնը:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930