Լրահոս
Օրվա լրահոսը

21-րդ դարում կրթական համակարգին ներկայացվող պահանջները չեն կարող բավարարել, եթե բարեփոխումների ընթացքում չառանձնացվի կրթողի սոցիալական կարգավիճակը, հասարակական դերը և արժեքը. ՀԴԿ-ի դիրքորոշումը կրթության նոր հայեցակարգի մշակման վերաբերյալ

Նոյեմբեր 29,2019 15:52
hdk

Եվս մեկ անգամ արդեն անդրադառնալ  նախագծին, որով նախարարությունն առաջարկում է ԲՈՒՀ-երում հայոց լեզվի, գրականության, պատմության դասավանդումը պարտադիրից դարձնել կամավոր, մեզ ստիպեց նախարար Արայիկ Հարությունյանը, նրա՝ բողոքի ակցիա անցկացնող երիտասարդների և ուսանողների  հետ հանդիպման և հարցի քննարկման առաջարկի անհարկի մերժումը  և տարբեր ԲՈՒՀ-երի դասախոսների հետ զրույցի ընթացքում դրսևորած կեցվածքը: Պարզ դարձավ, որ  նախարարին չի հետաքրքրում իր տեսակետի հետ չհամաձայնվողների կարծիքը և առաջարկները:

Սա նախարարի այդօրինակ  կեցվածքի միակ դրսևորումը չի: Նախարարության կողմից օրակարգ է նետված  և փորձ է արվում իրականացնել մի շարք նախաձեռնություններ, որոնք  ուղղված են ազգային արժեհամակարգի և հաստատությունների դեմ՝ տարակուսանք և ընդվզում առաջացնելով հանրության շրջանում:

Ինչու, օրինակ, ԿԳՄՍ  նախարարությունը վերոհիշյալ նախագծի փոխարեն չներկայացրեց հայոց լեզվի և մյուս հայագիտական առարկաների ուսուցման նոր ռազմավարություն, որի քննարկման արդյունքում կարող էր առաջ գալ բարեփոխումների ամբողջական փաթեթ: Այո, բարեփոխումները հատվածական բնույթ չպետք է կրեն: Առավել ևս, որ դրանց իրականացումը կասկածի տակ է դնում ազգային ինքնության պահպանումը և զարգացումը:

 Դիմում ենք ՀՀ կառավարությանը՝ հանձնարարել ԿԳՄՍ նախարարությանը

  1. Մշակել նոր ռազմավարություն, նրանում ներառել հայագիտական կրթության շարունակականությունը, սկսած նախակրթարանից մինչև բակալավրիատ և մագիստրատուրա:
  2. Ձեռնամուխ լինել նոր պահանջներին համապատասխան դասագրքերի և մեթոդաբանական նյութերի մշակմանն ու հրատարակմանը
  3. Ավագ դպրոցներում և ԲՈՒՀ-երում սահմանել հայագիտության ծրագրի դասակարգված /ըստ մասնագիտությունների/ պարտադիր ուսուցման բաղադրիչներ:
  4. Հանրային քննարկումների արդյունքում ձեռքբերված մասնագիտական համաձայնությունը ամրագրել օրենքում:

21-րդ դարում կրթական համակարգին ներկայացվող պահանջները չեն կարող բավարարել, եթե բարեփոխումների ընթացքում չառանձնացվի կրթողի՝ ուսուցչի, դասախոսի սոցիալական կարգավիճակը, հասարակական դերը և արժեքը: Պետական բարձրաստիճան  ծառայողների աշխատավարձերը և պարգևավճարները շեշտակի բարձրացնելուց առաջ, կառավարությունը պարտավոր էր  դպրոցի ուսուցչին և  ԲՈՒՀ-ի դասախոսին վարձատրել հասարակության առջև  իր պատասխանատվության համապատասխան չափով:

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն իր գոհունակությունը և զորակցությունն  է հայտնում բուհական ուսանողներին և երիտասարդներին, ովքեր հետևողական են իրենց պահանջում՝ պաշտպանելու ազգային արժեհամակարգից  բխող մայրենի լեզվի տիրապետումը, պահպանումը, զարգացումը և տարածումը:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930