Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանակում կան ինքնախաբեությանը գրկախառնված սուտի գողականներ». Գեւորգ Պետրոսյան

Նոյեմբեր 29,2019 14:47

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հեղինակած օրինագիծը, որով առաջարկվում է բանակում զինվորին ինքնասպանության հասցնելու դրվագով ավելի խիստ պատիժ՝ մինչեւ 12 տարվա ազատազրկում սահմանել, հանձնաժողովի դրական եզրակացությամբ առաջիկայում կընդգրկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգում:

Հանձնաժողովում քննարկման ժամանակ այսօր ԲՀԿ մեկ այլ պատգամավոր՝ Գեւորգ Պետրոսյանը, համոզմունք հայտնեց, որ օրինագիծը բխում է բանակում տիրող մթնոլորտի խնդիրներից. «Ծառայության վայրում ձեւավորված է որոշակի միջավայր՝ ճնշող-ճնշվող… զինվորական ծառայության միջավայրում «դեդավշինա» կոչվածը կա: Այս իրադրության համար է այս օրինագիծը: Զինվորը ստիպված է հայրենիքը պաշտպանելու փոխարեն կամ դրան զուգահեռ՝ իր պատիվն ու արժանապատվությունը պաշտպանել այդ միկրոմիջավայրում»:

Գեւորգ Պետրոսյանը կարծում է, որ խնդիրն իսկապես կա, եւ նման արարք գործողներն էլ ավելի խիստ պետք է պատժվեն. «Երբ մարդն այսօր իր երեխային բանակ է ուղարկում, ավելի շատ մտածում է ներքին ճնշումների մասին, քան թե գնդակից զոհվելու մասին: Եթե կան ինքնախաբեությանը գրկախառնված սուտի գողականներ, որոնք մոռացել են, թե զինվորական աստիճանն ինչ է, իրենց դրել են գողականների տեղ: Նրանց հետ հարաբերությունները կարգավորելն ավելի դժվար է, քան թե թշնամու հետ»:

Մանրամասն՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930