Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Արթուր Դավթյանը չի բացառում, որ Միհրան Պողոսյանի գործով նոր ծանր հանցագործության դրվագներ կլինեն

Նոյեմբեր 29,2019 14:16

Գլխավոր դատախազությունում չեն քննարկել Մարտի 1-ի գործով մեղադրյալ, Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի պաշտպանի դիմումը:

Հիշեցնենք, որ պաշտպանը դիմել է գլխավոր դատախազին՝ խնդրելով վերացնել տեխնիկական խնդիրները՝ մասնավորապես հետախուզումը, որպեսզի Հարությունյանը հնարավորություն ունենա վերադառնալ Հայաստան։

«Դեռ չենք քննարկել, որովհետեւ որքան հրապարակային է եղել մեզ դիմելը, նույնքան հրապարակային կլինի մեր պատասխանը»,-լրագրողներին ասաց ՀՀ գլխավոր դատախազը:

Անդրադառնալով ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի խափանման միջոցի փոփոխության հարցին՝ գլխավոր դատախազը հիշեցրեց, որ նրա խափանման միջոցը նոր չէ վերացել, ամիսներ առաջ էր փոխվել. «Երբ ստացանք նրան հանձնելու մերժումը, եթե երկիրը մերժում է հանձնել, այլեւս մի վայրկյան իրավունք չունի պահել: Այդ առումով շարունակում ենք մեր ռուս գործընկերների հետ քննարկումները, քրեական գործն էլ բավականին ակտիվ փուլում է, չեմ բացառում, որ նոր ծանր հանցագործությունների դրվագներ կունենանք, հանցանքի ծանրությամբ պայմանավորված՝ հույս ունենք, որ մեր գործընկերները արդարացի ու իրավական մոտեցում կդրսեւորեն… նրա արտահանձման խիստ անհարժեշտությունը կոնկրետ իրավիճակով շարունակելու ենք հիմնավորել»:

Լրագրողները գլխավոր դատախազից հետաքրքրվեցին նաեւ, թե ինքն արդյոք պատրա՞ստ է Հիսուսի բարդույթով ապրել, ի պատասխան Արթուր Դավթյանն ասաց՝ մշտապես ունեցել է  մեծ հավատ ,  մշտապես է վարվել այդպիսի կանոններով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930